Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հատել է 2000–ի սահմանը

Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հատել է 2000–ի սահմանը

1129
0

Մայրցամաքային Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների շրջանում ավելի քան 19 տոկոսն արդեն ապաքինվել է, մահացել է հիվանդացածների 2,7 տոկոսը, մնացածները բժիշկների հսկողության ներքո են: Այդ մասին վկայում են այն տվյալները, որոնք փետրվարի 19-ին հրապարակել են ՉԺՀ-ի հիգիենայի եւ առաողջապահության տարածաշրջանային կոմիտեները։

Միեւնույն ժամանակ, ինչպես հետեւում է կենտրոնական իշխանությունների հրապարակած վիճակագրությունից, վարակվածների մոտավորապես 15 տոկոսը ծանր վիճակում է, եւս 3,2 տոկոսը՝ օրհասական վիճակում:

«Վիրուսի տարածման միտումն աստիճանաբար դրական փոփոխություններ է կրում,- մամուլի ասուլիսում նշել է ՉԺՀ-ի հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը:- Հաջորդ փուլում մենք պետք է ամրապնդենք հաջող արդյունքները թոքաբորբի դեմ պայքարում, ինչպես նաեւ ապահովենք ծանր հիվանդների արդյունավետ բուժումը»:

Ինչպես ավելի վաղ նշել է Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսով վարակվածների բուժման համար «Լեյշենշան» մասնագիտացված հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վան Սինհուանը, Չինաստանում կորոնավիրուսի բռնկումն արդեն հասել է առավելակետին եւ հետագայում վարակման նոր դեպքերի թիվը կնվազի: Նրա խոսքով՝ արդեն մոտ ապագայում հարկ է սպասել իրադրության բարելավում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ