Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ որոշ ծննդատներ առանց ֆինանսավորման շարունակում են...

Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ որոշ ծննդատներ առանց ֆինանսավորման շարունակում են աշխատել

1649
0

« Շուտով կավարտվի փետրվար ամիսը, արդեն մոտ մեկ ամիս է, ինչ որոշ ծննդատներ առանց ֆինանսավորման շարունակում են աշխատել և ծնունդներ ընդունել: Իսկ ԱՆ-ից դեռ ոչ մի արձագանք: Այս ամբողջ պատմության պատճառը և
առանցքը ֆինանսական է և այստեղից բխած բուժհիմնարկների՝ այդ թվում ծննդատների շուտափույթ օպտիմալացման ցանկությունը: Ասում են «առողջությունն անգին է», բայց նաև այսօր այն թանկ է:

Մինչ օրս որևէ ֆինանսական սխեմա չի ներկայացվել այդ ծննդատների համար: Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ առավելագույն տեղաբաշխումը, դրա աղբյուրը և կայունությունը, մշտադիտարկումը և թափանցիկությունը խիստ անհրաժեշտ են: Մեծ հաշվով, առողջապահության ընդհանուր բյուջեն որոշելու համար պետք է մանրակրկիտ կերպով ուսումնասիրել միջոցները, սկզբունքները և օգուտները` միշտ հաշվի առնելով բարոյագիտական խնդիրները, որոնք կարող են առաջանալ առողջապահական ոլորտին ռեսուրսներ հատկացնելիս: Այ հենց այդպիսի բարոյագիտական մի խնդիր էլ Աչաջուր ԱԿ-ի ծննդատան լուծարումն է:

Առողջապահության նախարարությունը պարտավոր է քաղաքականություն մշակելու և առաջնահերթություններ սահմանելու, հատկապես, առանձնակի ուշադրություն դարձնելով երկրի անվտանգության հարցերում մեծ ներդրում ունեցող մարդկանց կյանքն ու գոյությունը, որում հենց մեծագույն դերակատարություն ունի նաև Աչաջրի ծննդատունը:

Եվ այո, քանի որ Ան-ն չի ցանկանում լուծելու բոլոր այն խնդիրները որոնք կան Աչաջուր ԱԿ- ում, կան շատ հայրենասեր մարդիկ, ոքեր իրենց ուսերին կվերցնեն այդ ազգասեր և ազգանվեր գործը»:

Գրառումը Նունե Ներսիսյանի Facebook-ի էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ