Գլխավոր էջ Նորություններ 3-րդ հարկից ընկած երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում

3-րդ հարկից ընկած երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում

607
0

Փետրվարի 13-ին 3-րդ հարկից ընկած ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 1.5 տարեկան երեխայի առողջությանն այլևս վտանգ չի սպառնում, հնարավոր է՝ շաբաթվա վերջում դուրս գրվի: Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Փոքրիկի մոտ առկա էր փակ գանգուղեղային վնասվածք, ուներ գլխուղեղի սալջարդ՝ միջին աստիճանի ծանրության։

Հոսպիտալացվել էր վերակենդանացման բաժանմունքում։ Այժմ նյարդավիրաբուժական բաժանմունքում է։ Վիճակը գնահատվում է բավարար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ