Գլխավոր էջ Uncategorized Վրաստանը կստանա կորոնավիրուսային պատվաստանյութերի առաջին խմբաքանակը մինչև մարտի 22-ը

Վրաստանը կստանա կորոնավիրուսային պատվաստանյութերի առաջին խմբաքանակը մինչև մարտի 22-ը

203
0

Մինչեւ մարտի 22-ը Վրաստանը կստանա Pfizer-ի կորոնավիրուսի պատվաստանյութի 29,250 դեղաչափ: Այս մասին այսօր հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

«Մենք հաստատված տեղեկատվությունը ստացանք ինչպես գրավոր, այնպես էլ երկու օր առաջ Pfizer-ի հետ հեռուստատեսային կապի ընթացքում», – ասաց Գամկրելիձեն:

Ըստ նրա’ մոտավորապես միևնույն ժամանակ, Վրաստան պետք է  հասնի AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ շուրջ 43 հազար դեղաչափ: Ընդհանուր առմամբ, այս ընկերությեւնը դեղի 129 հազար դեղաչափ պետք է տրամադրվի երկրին COVAX-ի միջոցով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ