Գլխավոր էջ Նորություններ Սննդամթերքի տեսակներ, որոնք օգնում են կանխել թրոմբոզի զարգացումը

Սննդամթերքի տեսակներ, որոնք օգնում են կանխել թրոմբոզի զարգացումը

300
0

Թրոմբոզն ամենավտանգավոր ախտաբանություններից մեկն է, որը դրսևորվում է արյունատար անոթներում արյան մակարդուկների ձևավորմամբ։ Այս մակարդուկները սովորաբար կպչում են անոթի պատին, սակայն կարող են ցանկացած պահին պոկվել ու անսպասելի խցանել անոթը՝ խանգարելով արյան շրջանառությունն ու վտանգելով կյանքը։

Այս հիվանդության զարգացմանը նպաստող հիմնական գործոնն արյան մակարդելիության նվազումն է։ Բացի այդ, թրոմբների զարգացմանն են նպաստում նաև այն գործընթացները, որոնք վնասում են անոթների ներքին պատերը (օրինակ՝ աթերոսկլերոզը), ուստի նման գործոնների առկայության դեպքում հարկավոր է շատ ավելի զգոն լինել։

Վտանգավոր հետևանքներից խուսափելու համար հարկավոր է անել հնարավոր ամեն բան թրոմբոզի զարգացումը կանխելու համար, իսկ այս հարցում հիանալի օգնական կարող են լինել աննդակարգն ու սննդամթերքի ճիշտ տեսակների գործածությունը, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի համեղ ու օգտակար մթերք, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում։

Քրքում

Քրքումը վաղուց հայտնի է իր օգտակար հատկություններով, ուստի լայն կիրառում ունի բժշկության մեջ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ քրքումի մեջ պարունակվող քրքումինը գործում է որպես հակակոագուլյանտ, ինչը նշանակում է, որ այն խոչընդոտում է արյան մակարդմանն ու կանխում է թրոմբների առաջացումը։ Բացի այդ, քրքումը նաև հիանալի կանխարգելիչ միջոց է սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարում քանի որ կարգավորում է արյան հոսքն ու պահպանում անոթների առողջությունը։

Կոճապղպեղ

Կոճապղպեղը պարունակում է սալիցիլատներ՝ սալիցիլաթթվի աղեր, որոնք կիրառվում են ինչպես կոսմետոլոգիայում, այնպես էլ բժշկության մեջ։ Այս մթերքի գործածության շնորհիվ կարելի է կանխել սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի կաթվածը, ինչպես նաև ջրիկացնել արյունը, ինչն էլ կանխում է թրոմբոզի զարգացումը։ Այս տարրերով հարուստ այլ մթերքը ևս կարող է շատ արդյունավետ լինել, ուստի սննդակարգը հարկավոր է հարստացնել ավոկադոյով, ազնվամորիով, չիլի պղպեղով ու բալով։

Դարչին

Դարչինը հիանալի բնական միջոց է զարկերակային ճնշման նվազեցման ու արթրիտով և այլ ախտաբանություններով պայմանավորված բորբոքային գործընթացների բուժման ու կանխարգելման համար։ Առհասարակ այս համեմունքն օգնում է բուժել ամենատարբեր հիվանդությունները, սակայն արյան ջրիկացման նպատակով օգտագործելու դեպքում հարկավոր է շատ ուշադիր լինել, քանի որ երկարատև գործածության ու չարաշահման դեպքում այն կարող է վնասակար լինել լյարդի համար։

Սաղմոն

Սաղմոնը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնց շնորհիվ նվազում է օրգանիզմում խոլեստերինի մակարդակն ու նվազում է արյան մակարդելիության արագույթունը։ Ընդ որում՝ այս ձկնատեսակը կարելի է ուտել ինչպես տապակած, այնպես էլ շոգեխաշած, մարինացված, աղով մշակած կամ այլ կերպ պատրաստված։

Կարմիր գինի

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ օրական մի բաժակ գինի խմելն օգնում է հեշտությամբ կանխարգելել սրտանոթային հիվանդությունների զարգացումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ գինին օգնում է ջրիկացնել արյունն ու կանխել զարկերակների խցանումները։ Սակայն հարկ է հիշել, որ ալկոհոլի չարաշահումը վնասակար է առողջության համար, ուստի այս մթերքը հարկավոր է խիստ չափավոր օգտագործել։

Սխտոր

Արյունը ջրիկացնող արդյունավետ միջոց է նաև սխտորը, որն օժտված է նաև հակաբիոտիկային, հակամանրէային ու հակաթրոմբոզային հատկություններով։ Սակայն խնդիրն այն է, որ սխտորը հնարավոր չէ ուտել մեծ քանակությամբ, ուստի դրա արդյունքը սովորաբար երկարատև չի լինում։

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ