Գլխավոր էջ Նորություններ Խորհուրդ է տրվում COVID-19- ի դեմ կրկնակի պատվաստվել

Խորհուրդ է տրվում COVID-19- ի դեմ կրկնակի պատվաստվել

243
0
LUGANSK, UKRAINE - FEBRUARY 11, 2021: A medical worker holds a syringe with the Gam-COVID-Vac (Sputnik V) COVID-19 vaccine while vaccinating members of the People's Militia of the Lugansk People's Republic (LPR). Alexander Reka/TASS Óêðàèíà. Ëóãàíñê. Ìåäèöèíñêèå ðàáîòíèêè âî âðåìÿ âàêöèíàöèè âîåííîñëóæàùèõ Íàðîäíîé ìèëèöèè ËÍÐ ïðåïàðàòîì "Ãàì-ÊÎÂÈÄ-Âàê" (Ñïóòíèê V) äëÿ ïðîôèëàêòèêè êîðîíàâèðóñíîé èíôåêöèè. Àëåêñàíäð Ðåêà/ÒÀÑÑ

Այն ռուսաստանցիները, որոնք  պատվաստվելուց կամ COVID-19-ով հիվանդանալուց հետո չունեն  բավարար քանակության  հակամարմիններ , պետք է լրացուցիչ պատվաստվեն վիրուսի դեմ: Միևնույն ժամանակ, տարբեր ռիսկի խմբերի հիվանդների վերապատվաստման չափորոշիչները դեռ որոշված ​​չեն,այս մասին այսօր  լրագրողներին ասել է  ՌԴ առողջապահության նախարարության «Բժշկական հետազոտությունների ազգային  կենտրոն»-ի տնօրենի պաշտոնակատար Դմիտրի Լիոզնովը:

«Ենթադրվում է, որ մեկ կամ երկու տարվա ընթացքում մենք կկարողանանք պատվաստել բոլոր ռիսկի  խմբերում գտնվող անձանց, ինչպես նաև նրանց, որոնք ունեցել են հիվանդություն կամ  պատվաստվել են, բայց ունեն  անբավարար իմունային շերտ։ Ըստ այդմ, նրանք նույնպես պետք է կրկին պատվաստվեն »,- ասել է   Լիոզնովը:

Կորոնավիրուսի դեմ կրկնակի պատվաստման անհրաժեշտությունը կախված է արյան մեջ իմունոգլոբուլինի մակարդակից ու մի շարք այլ գործոններից: Միևնույն ժամանակ, բնակչության հատուկ խմբերի՝ երեխաների, հղիների, ուղեկցող հիվանդություններով տառապող անձանց, մասնավորապես, ուռուցքաբանական կամ աուտոիմուն հիվանդություններ  ունեցող մարդկանց պատվաստումները խնդրահարույց են ։

Լիոզնովը նաև ուշադրություն է  հրավիրեց մեկ խնդրի վրա , երբ ռուսաստանցիների որոշ մաս  արդեն 3 անգամ  պատվաստվում է անցել ՝շրջանցելով պատվաստումների հաշվառման և վերահսկման համակարգը։Ըստ նրա ,եղել են դեպքեր, երբ հիվանդները նախ պատվաստվել են Epivaccoron պատվաստանյութով, ապա Sputnik V- ով: Նման դեպքերում քաղաքացիների մոտ կարող են առողջական լուրջ հետևանքներ  իհայտ գալ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ