Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուս ունեցող կանայք լույս աշխարհ են բերում մահացած երեխաների

Կորոնավիրուս ունեցող կանայք լույս աշխարհ են բերում մահացած երեխաների

780
0

Իռլանդիայում կորոնավիրուս ունեցող ծննդկանները մահացած երեխաներ են լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։ Իռլանդիայի գլխավոր բժշկի տեղակալ Ռոնոն Գլինը հայտարարել է, որ ներկայումս նման չորս դեպք են արդեն գրանցել։

Բոլոր չորս կանայք կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել, որից հետո նրանք լույս աշխարհ են բերել մահացած երեխաների։ Երեխաների մահվան պատճառ կարող է հանդիսացած լինել պլացենտ ինֆեկցիան, որը կարող էր, ենթադրաբար, առաջանալ կորոնավիրուսի պատճառով։ Մասնագետները այն անվանում են Covid placentis։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ