Գլխավոր էջ Նորություններ Գիտե՞ք արդյոք, որ երկվորյակները կարող են տարբեր հայրեր ունենալ

Գիտե՞ք արդյոք, որ երկվորյակները կարող են տարբեր հայրեր ունենալ

379
0

Գիտե՞ք արդյոք, որ երկվորյակները կարող են տարբեր հայրեր ունենալ եւ նույնիսկ լինել տարբեր ռասայի ներկայացուցիչներ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 հետաքրքիր փաստ երկվորյակների մասին:

  1. Երկվորյակները կարող են տարբեր հայրեր ունենալ

Սա, իհարկե, հազվադեպ է հանդիպում, սակայն՝ հնարավոր է: Եթե կնոջ օրգանիզմում միաժամանակ առաջանում է ավելի քան մեկ ձվաբջիջ եւ, նա կարճ ժամկետում սեռական կապի մեջ է մտնում երկու տարբեր տղամարդկանց հետ, նա կարող է հղիանալ երկուսից: Հավանականությունը՝ 400 դեպքերից 1-ը:

  1. Երկվորյակները կարող են տարբեր ռասաների ներկայացուցիչներ լինել

Եթե ամուսինները տարբեր ռասայի ներկայացուցիչներ են, նրանք կարող են ծնել տարբեր մաշկի գույնով երկվորյակների: Մի երեխան կարող է ժառանգել հոր ռասան, մյուսը՝ մոր:

  1. Երկվորյակները կարող են ունենալ տարբեր գեստացիոն տարիք

Որոշ դեպքերում տարբեր ձվանի երկվորյակները կարող են լույս աշխարհ գալ տարբեր օրերի: Եղել են նույնիսկ գրանցված դեպքեր, երբ երկվորյակները լույս աշխարհ են եկել գրեթե 3 ամիս տարբերությամբ:

  1. Նույնիսկ իդենտիկ երկվորյակների մոտ մատնահետքը տարբեր է

Պտղի մոտ պապիլյար նախշերը ձեւավորվում են հղիության առաջին եռամսյակում: Յուրաքանչյուր մատի վրա պատկերի եզակիությունը որոշվում է ոչ միայն գենետիկայով, այլ արտաքին գործոններով՝ պտղի դիրք, աճի արագություն, մոր սնունդը եւ այլն: Այդ պատճառով իդենտիկ երկվորյակների մոտ մատնահետքը տարբեր է:

  1. Միաձվանի երկվորյակների երեխաները

Եթե միաձվանի երկվորյակ եղբայրները որոշեն միաձվանի երկվորյակ քույրերից երեխա ունենալ, նրանք կունենան երեխաներ, որոնք եւս կհամարվեն իդենտիկ երկվորյակներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ