Գլխավոր էջ Նորություններ 16 և 17-ամյա դանակահարված տղաների վիճակը միջին ծանրության է

16 և 17-ամյա դանակահարված տղաների վիճակը միջին ծանրության է

574
0

Փետրվարի 18-ին, ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են ընդունվել երկու դեռահաս դանակահարված տղաներ: Այս մասին  տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակը:

16-ամյա տղայի մոտ արձանագրվել է ձախ աճուկային շրջանի կտրած-ծակած արյունահոսող վերք: Վիճակը միջին ծանրության է, նկատվում է դրական դինամիկա և առողջության կայունացում:

17-ամյա տղայի մոտ էլ արձանագրվել է գոտկային շրջանի բազմակի և ձախ թիակային շրջանի կտրած-ծակած վերքեր: Վերջինիս մոտ ևս նկատվում է դրական դինամիկա և վիճակի կայունացում: Երկուսն էլ շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ