Գլխավոր էջ Նորություններ Դիմակ կրելու վերաբերյալ առողջապահության նախարարի հորդորը վերաբերում է նաև Նիկոլ Փաշինյանին և...

Դիմակ կրելու վերաբերյալ առողջապահության նախարարի հորդորը վերաբերում է նաև Նիկոլ Փաշինյանին և Արսեն Թորոսյանին

219
0

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցին, արդյոք կորոնավիրուսի աճող թվերը նաև քաղաքական ղեկավարության սոցիալական անպատասխանատվության հետևանքն է, հիշեցնելով, որ այդ հանրահավաքներին նաև ինքն էր մասնակցում։ Ի պատասխան Ավանեսյանը նշեց. «Այո՛, ես էլ եմ մասնակցել միտինգներին, միշտ եղել եմ դիմակով և բոլորին հորդորում եմ լինել դիմակով։

Հարցին՝ օրինակ Նիկոլ Փաշինյանին, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին հորդորե՞լ է այդ հանրահավաքին դիմակով ներկայանալ՝ նախարարը պատասխանեց. «Իմ հորդորը ուղղված է բոլորին»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ