Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում ավելցուկային քաշն ու ճարպակալումը հանրային առողջության կարևորագույն խնդիրներից են

Հայաստանում ավելցուկային քաշն ու ճարպակալումը հանրային առողջության կարևորագույն խնդիրներից են

427
0

Այսօր ճարպակալման դեմ պայքարի միջազգային օրն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշը և ճարպակալումը ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ), մասնավորապես, սրտանոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի, քաղցկեղների զարգացման ռիսկի գործոն են:

Վերջին 30 տարվա ընթացքում, ըստ ԱՀԿ տվյալների, աշխարհում ճարպակալում ունեցող մարդկանց թիվը մեծահասակների շրջանում աճել է կրկնակի, դեռահասների շրջանում` եռակի: 2016 թվականին ավելի քան 1.9 մլրդ մեծահասակ (բնակչության 39%) ունեցել է ավելորդ քաշ, որից 650 մլն (13%)՝ ճարպակալում: ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի երկրներում մեծահասակ բնակչության կեսը և ամեն հինգերորդ երեխան ունեն ավելորդ քաշ, իսկ նրանց մեկ երրորդը տառապում է ճարպակալմամբ:

2019 թվականին ԱՀԿ-ի իրականացրած հետազոտությունների համաձայն` աշխարհում մոտ 38 միլիոն մինչև 5 տարեկան երեխա ունի ճարպակալում կամ հավելյալ քաշ:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ավելցուկային քաշն ու ճարպակալումը հանրային առողջության կարևորագույն խնդիրներից են:

Ավելին այստեղ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ