Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսը չափազանց վատ է անդրադառնում սրտի վրա

Կորոնավիրուսը չափազանց վատ է անդրադառնում սրտի վրա

231
0

ԱՄՆ Վաշինգտոնի համալսարանի Սենտ Լուիսի Բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսային ինֆեկցիան չափազանց վատ ազդեցություն է ունենում մարդու սրտի ֆունկցիաների վրա։ JACC: Basic to Translational Science հանդեսում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ կորոնավիրուսը կարող է ներթափանցել սրտամկանի մեջ, որի հետևանքով սրտամկանի բջիջները սկսում են մահանալ եւ խախտվում է սրտի բնականոն ֆունկցիան։

Ցողունային բջիջների օգնությամբ մասնագետները ստեղծել են հյուսվածք, որով մոդելավորվել է սրտամկանի կծկումը։ Պարզվել է, որ կորոնավիրուսը ոչ միայն սպանում է բջիջները, այլ նաեւ քայքայում է առանձին մկանաթելեր, որոնք պատասխանատու են կծկման համար։ Ընդ որում, ինչը հետաքրքիր է, դա կարող է տեղի ունենալ առանց մկանի բորբոքման։

Նույնիսկ շատ մարզիկների մոտ, որոնց կորոնավիրուս հաղթահարելուց հետո թույլատրվել է վերադառնալ մարզումների, որոշ ժամանակ անց հայտնաբերվել են սրտի վրա սպիեր, որոնք հաստատվել է, որ կորոնավիրուսի հետեւանք են։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ