Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ուկրաինան մտադիր է տարհանել իր քաղաքացիներին Չինաստանից

Ուկրաինան մտադիր է տարհանել իր քաղաքացիներին Չինաստանից

1126
0

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ այսօր մտադիր է ինքնաթիռ ուղարկել Չինաստան և տարհանել իր 49 քաղաքացիներին և ևս 36 օտարերկրացիների:

Առողջապահության նախարարի խոսքով՝ թռչելու թույլտվություն կստանան վիրուսի ախտանիշներ չունեցող անձինք: Նրանք Կիև ժամանելուն պես 14 օր կմանան կարանտինի մեջ: Այս մասին տեղեկացնում  է Rbc.ua-ն:

Ուկրաինայի առողջապահության նախարարը ասել է, որ մտադիր չեն տարհանել Ճապոնիայի ափերի մոտ կարանտինի մեջ գտնվող Diamond Princess նավի վրա գտնվող Ուկրաինայի քաղաքացի 25 ուղևորներին:

Հիշեցնենք, որ համաձայն վերջին տվյալների՝ Չինաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 98 մարդ։ Զոհերի ընդհանուր թիվը հասել է 1868-ի, ապաքինվածներինը՝ ավելի քան 12,5 հազարի: Վարակվածների ընդհանուր թիվն էլ գերազանցել է 72 հազարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ