Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Սինգապուրում խստացրել են կորոնավիրուսի հետ կապված հանցանքների պատիժը

Սինգապուրում խստացրել են կորոնավիրուսի հետ կապված հանցանքների պատիժը

1118
0
Medical workers in protective suits move a patient at an isolated ward of a hospital in Caidian district following an outbreak of the novel coronavirus in Wuhan, Hubei province, China February 6, 2020. Picture taken February 6, 2020. China Daily via REUTERS ATTENTION EDITORS - THIS IMAGE WAS PROVIDED BY A THIRD PARTY. CHINA OUT.

Սինգապուրի իշխանությունները արդեն քրեական պատիժ են սահմանել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում արգելված գործողությունների համար։ Այդ կանոնները խախտողներին մինչև 6 ամիս ազատազրկում կարող է սպառնալ։ Այս մասին որոշումն ուժի մեջ է մտնում այսօր՝ կեսգիշերից առաջ։

Մինչ այս Սինգապուրի իշխանությունները պահանջում էին, որ Չինաստանից վերադարձողները 14 օր դուրս չգան  տանից։ Հենց այդքան է տևում վիրուսի գաղտնի շրջանը, և եթե կասկածյալի մոտ 14 օր  հետո ախտանշաններ չկան, ապա նա վիրուսակիր չէ, սակայն այս կանխարգելիչ միջոցառմանը ոչ բոլորն էին ենթարկվում, քանի որ տանից դուրս գալու անհրաժեշտություն էր լինում հատկապես մթերք գնելու համար։

Հիմա Սինգապուրի իշխանությունները պահանջում են նման դեպքերում ծանոթներին խնդրել, որ նրանք գնան խանութ և իրենց համար մթերք գնեն, բերեն տուն։ Իսկ եթե սինգապուրցիները այդպես չվարվեն, ապա նրանց սպառնում է մինչև 6 ամիս ազատազրկում և մոտ 7,2 հազար դոլար տուգանք։ Եթե այդ կանոնները խախտեն օտարերկրացիները, ապա նրանց կազատեն աշխատանքից ու կվտարեն երկրից։

Այսպիսի մեթոդների իշխանությունները դիմում են վարակի հնարավոր տարածումը կանխելու համար։

Նույնպիսի, բայց շատ ավելի խիստ մեթոդներ հիմա արդեն կիրառվում են Չինաստանում։ Որոշ դեպքերում կանոններին չենթարկվողներին սպառնում է մինչև իսկ մահապատիժ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ