Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Աշխարհի 120 բժիշկ կոչ են անում դադարեցնել Ջուլիան Ասանժի կտտանքները

Աշխարհի 120 բժիշկ կոչ են անում դադարեցնել Ջուլիան Ասանժի կտտանքները

2135
0

Աշխարհի տարբեր ծագերից 120 բժիշկներ միացյալ նամակ են հղել Մեծ Բրիտանիայի իշխանություններին։ Նրանք կոչ են անում դադարեցնել WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի կտտանքները։ Բժիշկները պնդում են, որ Ասանժին հատուկ զրկում են բժշկական և հոգեբանական օգնությունից։

Մինչ այս՝ նոյեմբերին, բրիտանացի 60 բժիշկներ էին դիմել կառավարությանը նույն պահանջով։ Նրանք կոչ էին անում Ասանժին բանտից տեղափոխել առողջապահական հաստատություն, որտեղ հնարավոր կլինի նրան լիարժեք բժշկական օգնություն ցույց տալ։ Բայց իշխանությունները չանսացին այդ խնդրանքին։

Հիմա բժիշկները պնդում են, որ իրենց են միացել աշխարհի տարբեր երկրներում ապրող ևս նույնքան բժիշկներ։

Ասանժը, հիշեցնենք, ներկայում բրիտանական կալանավայրերից մեկում է պահվում մինչև հրապարակվի դատարանի որոշումը՝ Ասանժին պե՞տք է հանձնել ԱՄՆ իշխանություններին, թե՞ ոչ։

Կայքի հիմնադիրը, որ հրապարակել էր ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի հսկայական պաշար, գրեթե 10 տարի հետախուզության մեջ է Միացյալ Նահանգներում։ Գրեթե ողջ ընթացքում նա թաքնված էր Լոնդոնում` Էկվադորի դեսպանատանը, որտեղ բրիտանական ոստիկանությունը չէր կարող մտնել։ 2019 թվականին, սակայն, Էկվադորի իշխանությունները որոշեցին ազատվել Ասադից և նրան հանձնեցին բրիտանական արդարադատությանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ