Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության նախարարի և կառավարության հայտարարությունները իրար հակասում են. Վարդան Արզաքանյան

Առողջապահության նախարարի և կառավարության հայտարարությունները իրար հակասում են. Վարդան Արզաքանյան

1426
0

«Առողջապահության նախարարն իր շատ հարցազրույցներում միշտ ասում է, որիրենք գնահատում են մասնագետի կարծիքը և ամեն որոշում կայացնելուց առաջ մասնագետների հետ քննարկում են անում, բայց կոնկրետ մեր իրավիճակում, կարող ենք փաստել, որ ոչ մի մասնագիտական քննարկում և հանդիպում չի եղել »,- այս մասին Noyan Tapan TV-ի եթերում  ասել է «ՁԻԱՀ- կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը:

Նա նշեց, որ նույնիսկ մասնագիտական քննարկումից հետո պարզ չէ`  որոշումը կփոխվի՞, թե՞ ոչ, հաշվի կառնվի՞ մասնագետների կարծիքը:

«Մեզ համար անհասկանալի է, երբ կառավարությունն ասում է` կենտրոնի տարածքը հետ է վերցվում, իսկ նախարարն ասում է` ամեն ինչ նույնն է մնալու: Սրանք հակասում են իրար: Կամ երբ նախարարն ասում է, թե ոչ մի բուժաշխատող աշխատանքից չի զրկվելու: Ինձ համար պարզ չէ, թե տարածքը հետ վերցնելու դեպքում, անգամ ֆիզիկապես,  ինչպես կարող են այդքան բուժաշխատողները տեղավորվել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում»,- ասել է Վարդան Արզաքանյանը:

Բժիշկ-համաճարակաբանը նշեց, որ իրենց արդյունավետությունը պայմանավորված է եղել համակարգի միասնությամբ: Այսինքն բոլոր մասնագետները և բաժինները միասին են գործում, իսկ նախարարության որոշման հետևանքով համակարգը մասնատվում է:

«Եթե համակարգը քանդվում է, տուժում է օպերատիվությունը, ինչպես նաև արդյունավետությունը»,- ընդգծեց Վարդան Արզաքանյանը:

Սառա Հարությունյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ