Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Ձեզ վրա «մատ թափ տալու» պրակտիկան լինելու է շարունակական

Ձեզ վրա «մատ թափ տալու» պրակտիկան լինելու է շարունակական

1616
0

«Ճիշտ է, հենց այսպես էլ պետք է լիներ…

Մինչև բուժաշխատողները չսկսեն պաշտպանել իրենց շահերը, մինչև չհամախմբվեն, մինչև չդադարեցնեն վախենալ վերադասի կողմից անխնա կիրառվող վարչական լծակից` ամեն ինչ հենց այսպես էլ շարունակվելու է:
Հարգելի կոլեգաներ,
գիտե՞ք ինչի համար են ստացել պարգևավճար այս ՊՈԱԿ-ի աշխատակիցները… ասեմ` այն բանի համար, որ սկսեն ձեզ վատաբանել և ուշունցներ գրել` երբ դուք նախարարի ծրագրերին որևէ անհամաձայնություն արտահայտեք ֆեյսբուքում:

Այ հենց այդ գործառույթի համար: Իսկ դուք շարունկեք գլուխներդ կախ աշխատել` օր ու գիշեր կատարեք տիտանական աշխտանք, փրկեք մարդկանց, լրացրեք ձևաթղթեր, ստացեք նկատողություններ, լսեք բողոքներ… Ձեզ վրա «մատ թափ տալու» պրակտիկան լինելու է շարունակական` դրանից չեք ձերբազատվելու:
Ձեզ քֆուր գրողները կստանա՛ն պարգևավճար, իսկ դուք` ոչ, որովհետև վախենում եք համախմբվել, վախենում եք ձեր շահերը բարձրաձայնել, վախենում եք… ուղղակի ամեն ինչից վախենում եք…

Նշեմ, որ ԱԱՊ օղակում (պոլիկլինիկա) աշխատող բժիշկները «պարգևավճար» ասելով մնացին… բայց այդպես էլ չստացան»:

Գրառումը Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքի էջից։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ