Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Նախարարը ձեռնամուխ է եղել «Դոկտոր Մոմիկներով» շարունակել մանիպուլատիվ քարոզը

Նախարարը ձեռնամուխ է եղել «Դոկտոր Մոմիկներով» շարունակել մանիպուլատիվ քարոզը

1620
0

«ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «հակածխախոտային օրենքը», որը մեղմ ասած, լուրջ ռիսկեր է պարունակում պատերազմող երկրի տնտեսութանյան համար: Իհարկե այդ հանգամանքը հասկանում են բոլորը` ԱԺ պատգամավորները, կառավարության ներկայացուցիչները և իհարկե առողջապահության նախարարը իր քարոզիչների և արբանյակների հետ համատեղ:

Հավանաբար առողջապահության նախարարին «քաղաքական հոգնա» անելուց հետո, նրան բացատրել են, որ օրենքը ընդունվում է ոչ թե այն պատճռով, որ իրականում լավն է, այլ այն պատճառով, որ իշխող թիմում տարաձայնությունները շատ ակնհայտ չլինեն, որովհետև դա բացասաբար է անդրադառնում առանց այդ էլ ռեյտինգը լույսի արագությամբ կորցնող իշխանական թիմի համար:

Նման բացատրությունից հետո, բնական է, որ նախարարը իրավունք չունի որևէ ձայն հանի այդ թեմայով, սակայն հասկանալով, որ օրենքի վիճահարույց դրույթները շուտով վերանայվելու են, ձեռնամուխ է եղել «այլ միջոցներով», մասնավորպես «Դոկտոր Մոմիկներով» շարունակի մանիպուլատիվ քարոզը, ճանապարհին անհիմն մեղադրանքներ ու չճշտված փաստեր նշելով:

Այսպես օրինակ նախարարի քարոզիչը, ով եղել է գրեթե բոլոր նախարարների քարոզիչ, իրեն իրավունք է վերապահում անհարգալից խոսել ընդիմության մասին և նշել, որ ովքեր դեմ են քվեարկել` լոբբիստներ են… դա էլ մի կողմ` իշխանության զանազան ներկայացուցիչների արբանյակները բազմից ապացուցել են, որ բարոյականության նորմերի մասին նույնիսկ տեղեկացված չեն…
Բայց այստեղ հարցը հասնում է նույնիսկ ԱԺ նախագահի ծաղրին` կապված հանձնաժողովի ստեղծման որոշման հետ… Փաստորեն առողջապհության նախարարը իր «Դոկտոր Մոմիկների» բերանով ասում է այն, ինչը իրեն «քաղաքական հոգնայի» միջոցով արգելել են ասել»:

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «հակածխախոտային օրենքը», որը մեղմ ասած, լուրջ ռիսկեր է պարունակում պատերազմող երկրի…

Geplaatst door Սարգիս Ավագյան op Maandag 17 februari 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ