Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 362 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 22 501 նմուշառում։
Դրականության ցուցանիշը. Օրական 1,61%, վերջին 14 օրը – 2,28%, վերջին 7 օրը – 2,25%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 269 800 դեպք: Ապաքինվել է ևս 470 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 263 727:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 475 անձ: