Գլխավոր էջ Նորություններ Covax ծրագրի շրջանակներում Գանան առաջինն է ստացել անվճար պատվաստանյութեր COVID-19-ի դեմ

Covax ծրագրի շրջանակներում Գանան առաջինն է ստացել անվճար պատվաստանյութեր COVID-19-ի դեմ

261
0

Գանան դարձել է առաջին երկիրը, որը Covax ծրագրի շրջանակներում ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի դեղաչափերը, հաղորդում է BBC-ն։

Հնդկաստանում արտադրված AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի համատեղ պատվաստանյութի 600 հազար դեղաչափը Աքրա է հասել փետրվարի 24-ին։ Առաջին պատվաստումները կսկսվեն հաջորդ շաբաթ․ կպատվաստվեն բուժաշխատողները, 60 տարեկանից բարձր անձինք, ուղեկցող հիվանդություններ ունեցողները և բարձրաստիճան պաշտոնյաները:

Covax նախաձեռնության նպատակն է նվազեցնել հարուստ և աղքատ երկրների միջև ճեղքը և պատվաստանյութի հասանելիություն ապահովել այն երկրներին, որոնք դրանք գնելու հնարավորություն չունեն: Ծրագիրը նախատեսում է մինչև այս տարվա վերջ պատվաստանյութի շուրջ երկու միլիարդ չափաբաժին մատակարարել աշխարհին:

30 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Գանան ընտրվել է որպես անվճար պատվաստանյութերի առաջին ստացող, քանի որ համապատասխանում է Covax-ի կողմից սահմանված չափանիշներին և խոստացել է արագ բաշխել դեղաչափերը:

Գանայի նման ցածր եկամուտ ունեցող երկրներին դեղաչափերի առաքումը ֆինանսավորվում է նվիրատվությունների միջոցով: Բացի պատվաստանյութեր ձեռք բերելուց և առաքելուց, Covax-ի գործընկերներն աջակցում են տեղական իշխանություններին պատվաստում կատարողներին վերապատրաստելու, պատվաստանյութերի պահման անհրաժեշտ ջերմաստիճանը պահելու և մատակարարումներն իրականացնելու հարցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ