Գլխավոր էջ Նորություններ Գիտնականները ատոպիկ դերմատիտի բուժման նոր միջոց են առաջարկել

Գիտնականները ատոպիկ դերմատիտի բուժման նոր միջոց են առաջարկել

236
0

Կալիֆոռնիայի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները հայտնաբերել են մարդու առողջ մաշկից ստացված մանրէների ունիվերսալ շտամ, որը կարելի է օգտագործել ատոպիկ դերմատիտի բուժման համար:

Medical Express-ը փոխանցում է, որ մասնագետները ուսումնասիրել են այդ մանրէների անվտանգությունն ու գործողության մեխանիզմները կենդանիների վրա փորձարկումների եւ կլինիկական հետազոտությունների 1-ին փուլի ընթացքում:

Կլինիկական հետազոտության 54 մասնակիցների երկու երրորդը հայտնել է ախտանիշների բարելավման մասին, իսկ թեստերը ցույց են տվել մաշկի վրա ոսկեզօծ ստաֆիլոկոկի բազմացման կրճատում: Նրանք սկսել են ավելի քիչ բողոքել քորից եւ բորբոքումից, միաժամանակ կողմնակի ազդեցություններ չեն եղել: Ստուգման է ենթարկվել առողջ մարդկանց մաշկից ստացված ստաֆիլոկոկային մանրէների ավելի քան 8000 մեկուսացում: Գիտնականները հայտնաբերել են մի քանի շտամեր, որոնք խոչընդոտում են ոսկեզօծ ստաֆիլոկոկի՝ ախտածին մանրէների աճին, որը խորացնում է մաշկի հիվանդությունների ընթացքը:

Բազմաթիվ ստուգումներից հետո գիտնականները նույնականացրել են Staphylococcus hominis A9 կոչվող մանրէների միակ շտամը, որը միանշանակ հարմար է ատոպիկ դերմատիտի բուժման համար: Այս շտամը գրեթե ամբողջությամբ բուժել է դերմատիտով մկներին, որոնց մաշկի վրա 3 օրվա ընթացքում օրական 2 անգամ Staphylococcus hominis-ով լոսյոն են քսել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ