Գլխավոր էջ Uncategorized COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հավասար հասանելիությունը մերժելու մեջ մեղադրում են ԵՄ-ին

COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հավասար հասանելիությունը մերժելու մեջ մեղադրում են ԵՄ-ին

253
0

Եվրամիությունը, որ իր բնակչության համար միլիարդավոր դոզաներ պարունակող կորոնավիրուսային պատվաստանյութեր է պահել, խոչընդոտում է պատվաստումների արդարացի հասանելիությունը ամբողջ աշխարհում: Նման կարծիք է հայտնել «Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական կազմակերպությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«ԵՄ-ն իր համար պահել է միլիարդավոր պատվաստանյութերի դոզաներ` արգելափակելով համաշխարհային արդարացի հասանելիությունը»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրությունում։

Ասվում է, որ համաճարակի սկզբնական փուլում Եվրամիության անդամ երկրների ղեկավարները նախանշել են համարձակ նպատակներ, որոնք COVID-19-ի տարածման դեմ գլոբալ արձագանքի հույս էին ներշնչում:

«Մասնավորապես, նրանք խոսում էին կորոնավիրուսի պատվաստանյութերի՝ աշխարհում լայն տարածման օգտին։ Դժբախտաբար, ԵՄ գործողությունները հակասում են այդ հավակնոտ խոստումներին, և երբեմն դժվարացնում են համաճարակի վերահսկումը այլ երկրների համար»,- նշում է աղբյուրը։

Համաճարակի սկզբից ի վեր աշխարհում ավելի քան 111,8 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 2,4 միլիոն մարդ մահացել է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ