Գլխավոր էջ Նորություններ Աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը նվազել է 20%-ով

Աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը նվազել է 20%-ով

251
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փետրվարի 15-20-ը գրանցել է աշխարհում COVID-19-ով վարակման դեպքերի 11 տոկոսով նվազում, իսկ մահվան ելքերի թիվը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 20 տոկոսով։

Վարակման դեպքերի թիվը նվազում է արդեն 6-րդ շաբաթն անընդմեջ։

Անցած շաբաթ աշխարհում գրանցվել է 2 457 026 նոր վարակակիր, վիրուսի հարուցած բարդություններից մահացել է 66 359 մարդ։

Այսպիսով՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում նկատվել է հիվանդացության անկում 19%-ով, Արևմտյան-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 9%-ով, Եվրոպայում՝ 7%-ով, Արևելյան Միջերկրականում՝ 7%-ով։ Մահացությունն այդ տարածաշրջաններում նույնպես նվազել է՝ համպատասխանաբար 23%, 6%, 19% և 3%-ով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ