Գլխավոր էջ Uncategorized Ինչպիսի՞ նշաններով է հնարավոր կռահել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գործում է

Ինչպիսի՞ նշաններով է հնարավոր կռահել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը գործում է

245
0

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արդյունավետության մասին կարող են վկայել մի քանի կողմնակի էֆեկտներ, պնդում է ԱՄՆ Իմունացման եւ շնչառական հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ Ամանդա Կոնը:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այնպիսի ախտանիշների, ինչպես՝ ներարկման տեղում ցավը, հոգնածությունը, ինչպես նաեւ տենդը ենթաֆեբրիլային ջերմաստիճանի սահմաններում՝ Ցելսիուսի 37,1-38 աստիճան:

Մասնագետի կարծիքով՝ այս բոլոր նշանները ցույց են տալիս, որ վիրուսի դեմ պայքարելու համար օրգանիզմի պաշտպանական ուժերի ամրապնդման իր աշխատանքը պատվաստանյութը կատարում է: Նա շեշտել է, որ կողմնակի էֆեկտները սովորաբար մի քանի օր են տեւում, եւ դա չպետք է անհանգստություն առաջացնի:

Նրա խոսքով՝ ի պատասխան պատվաստանյութին՝ օրգանիզմը ձեւավորում է իմունային պատասխան «հիվանդությունը նմանակող» սպիտակուցին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ