Գլխավոր էջ Նորություններ Ինչու՞ են շատերը հղիության ընթացքում բողոքում մեջքի ցավից

Ինչու՞ են շատերը հղիության ընթացքում բողոքում մեջքի ցավից

383
0

Հղիությոը մի շրջան է, որը ապագա մայրիկին տալիս է ամենատարբեր հույզերն ու սպասումները: Հղիության ընթացքում, սակայն, շատերն են բողոքում մեջքի ցավից:

Ֆիզիոլոգիական և անատոմիական փոփոխությունների արդյունքում առաջացած ցավը նորմալ երևույթ է: Վիճակը կարող է վատթարանալ, եթե կինը վարում է անառողջ ապրելակերպ, վատ է սնվում և արագորեն գիրանում է: Բացի այդ, հորմոնալ անհավասարակշռությունն ու բարձր ֆիզիկական ակտիվությունը նույնպես կարող են նպաստել դրան: Եվ եթե ​​առաջին եռամսյակում ցավային սինդրոմը նկատվում է կանանց փոքր տոկոսի մոտ, ապա վերջին փուլերում դա անհանգստացնում է ապագա մայրերիկներից շատերին: Հղիության 5-րդ ամսից ողնաշարը կսկսի զգալ աճող ծանրաբեռնվածությունն` արգանդի քաշի մեծացման և ծանրության կենտրոնի շեղման հետևանքով:

Որոնք են մեջքի ցավի առաջացման պատճառները

Հորմոնային փոփոխություններ և մկանների ձգվածություն

Հավասարակշռության խանգարում

Սխալ կեցվածք

Արգանդի դիրքի փոփոխություն և մեծացում

Պտղի արագ աճ

Մարմնի զանգվածի ավելացում

Հենաշարժողական համակարգի խնդիրները, որոնք կինն ունեցել է նախկինում

Սովորաբար մեջքի ցավն ի հայտ է գալիս հղիության երկրորդ եռամսյակում, այսինքն՝ հինգերորդ ամսից սկսած, չնայած որ հնարավոր է և ավելի շուտ: Առաջին հերթին դա վերաբերում է այն կանանց, ովքեր ստիպված են լինում ամբողջ աշխատանքային օրն անցկացնել նստած դիրքում:

Պետք չէ գերլարել գոտկատեղը, ծանրություններ բարձրացնել: Համակարգչի առջև աշխատելիս ցանկալի է նստել կոշտ, հարմար աթոռի վրա, ոտքը` ոտքին չգցել, ինչը կնպաստի սրբոսկրի շրջանում ողնաշարի ծռվելուն: Լավ կլինի, եթե աշխատանքային բազկաթոռն ունենա արմնկալներ, որոնց հնարավոր կլինի բարձրանալիս` հենվել:

Երբ պետք է հղիության ընթացքում մեջքի ցավը մտահոգության պատճառ հանդիսանա

Եթե ​​հղիության ընթացքում մեջքի և ողնաշարի ցավերը չեն ուղեկցվում այլ ֆիզիոլոգիական փոփոխություններով և անցնում են առանց ցավազրկող դեղամիջոցների, ապա դա համարվում է նորմալ: Մտահոգություն պետք է առաջացնեն, եթե.

•անընդհատ սուր ցավ կա, որը չի հանդարտվում ոչ մի պարագայում

•հեշտոցային արտադրություն կա՝ խառնված արյան հետ

•ավելացել է մարմնի ջերմաստիճանը և արյան ճնշումը.

• այտուցներ և գլխացավեր կան:

Ինչպե՞ս ազատվել մեջքի ցավից հղիության ընթացքում

Չնայած այն հանգամանքին, որ հղիության ընթացքում յուրաքանչյուր երկրորդ ապագա մայրիկ մեջքի ցավ ունի, այդ խնդիրը կարելի է կանխել: Բավական է պարբերաբար զբաղվել պրոֆիլակտիկայով, որն ուղղված է մկանային, ոսկրային և սրտանոթային համակարգերի ամրապնդմանը: Հատուկ մարմնամարզությունը, մերսումը և կանոնավոր քունը կօգնեն թեթևացնել ցավը:

Անկախ նրանից՝ ձեր մեջքը ցավում է հղիության ընթացքում, թե ոչ, չափավոր վարժությունները, առանց ավելորդ ծանրաբեռնվածության, կարող են օգնել թեթևացնել վիճակը: Նրանց հիմնական խնդիրը ոչ թե մկաններն ուժեղացնելն է, այլ լարվածությունը թուլացնելն ու ցավը թեթևացնելը: Դրանք են՝

• ֆիթնեսը,

• յոգան,

• մարմնամարզությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ