Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չինաստանի Հուբեյ նահանգում արգելել են տրանսպորտային միջոցների և հետիոտների տեղաշարժը

Չինաստանի Հուբեյ նահանգում արգելել են տրանսպորտային միջոցների և հետիոտների տեղաշարժը

753
0

Կորոնավիրուսի էպիկենտրոն հանդիսացող Հուբեյ նահանգում սահմանափակումները խստանում են` փորձելով զսպել վիրուսի տարածումը:

Հուբեյի իշխանությունների տարածած հայտարարության համաձայն`  հաղորդում են, որ վարակի տարածումից խուսափելու համար նահանգում արգելվել է գրեթե բոլոր տրանսպորտային միջոցների և հետիոտների տեղաշարժը: Նահանգի որոշ բնակավայրերի բնակիչներին արգելված է տնից դուրս գալ, ինչպես նաև օգտվել տրանսպորտային միջոցներից:

Բացառություն են կազմում միայն բժշկական հաստատությունների և այն ձեռնարկությունների աշխատողները, որոնք կապված են կենսագործունեության ապահովման հետ: Նրանց թույլատրվում է տեղաշարժվել միայն հատուկ երթուղիներով և սահմանված ժամին:

Մեքենաներից կարող են օգտվել Հուբեյի միայն այն բնակիչները, որոնք մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին և տեղափոխում են բուժանձնակազմին կամ առաջին անհրաժեշտության ապրանքներ:

Վերջին տվյալներով՝ հիվանդության զոհերի թիվը հասել է 1775-ի, վարակակիրների թիվը՝ 71 հազարի: Չինաստանի հիվանդանոցներում գրեթե 58 հազար մարդ բուժում է անցնում: Միևնույն ժամանակ բուժվել և հիվանդանոցից դուրս է գրվել գրեթե 11 հազար մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ