Գլխավոր էջ Նորություններ Նախարարությա´ն աշխատակիցներ, մի´ քանդեք այն, ինչ տարիներով է կառուցվել. ՄԻԱՎ-ով ապրող մարդ

Նախարարությա´ն աշխատակիցներ, մի´ քանդեք այն, ինչ տարիներով է կառուցվել. ՄԻԱՎ-ով ապրող մարդ

1085
0

«Յուրաքանչյուր մարդ, ով կկարդա այս գրառումը, խնդրում եմ` մի պահ մտածեք։

42 տարեկան եմ, կյանքիս երկար տարիները անցկացրել եմ կալանավայրերում, երկար տարիներ ներարկային ծանր թմրամիջոցներից կախվածություն եմ ունեցել , 2011 թ. մահամերձ վիճակով տեղափոխվել եմ Աբովյանի տուբ դիսպանսեր դեղակայուն տուբերկուլոզով , ստացել եմ ՄԻԱՎ վարակ ախտորոշում, ՁԻԱՀ-ի փուլ (4 իմունիտետով), հեպատիտ C` ցերոզի փուլ։

Փառք Աստծո 10 տարի է ինչ ձերբազատվել եմ մի շարք խորտակիչ սովորություններից։ Անցնելով կյանքի դժվարին ճանապարհներով Աստծո օգնությամբ հասել եմ մի տեղ որտեղ վայելում եմ կյանքի քաղցրությունը իմ ընտանիքով, սիրված աշխատանքով, թանկագին գործընկերներով, սիրելի մարդկանցով։

Հարգելի նախարարության աշխատակիցներ, խնդրում եմ մի փորձեք քանդել այն ինչ տարիներ շարունակ կառուցվել է , լինի դա անձնական կյանքում, թե բուժման ընթացքում։ Մի փորձեք քանդել ինձ նման բազմաթիվ մարդկանց կյանքը, ընտանիքը, հարաբերությունները սիրված մարդկանց հետ։

Խորհուրդ չեմ տա ունենալ մակերեսային պատկերացում Ձեր որոշումների հետ կապված, որը վերաբերում է մեր կյանքի ամբողջ ընթացքին։ Մեկ անգամ ևս խնդրում և հորդորում եմ կազմակերպեք հանդիպում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների և մեր` պացիենտների հետ ու ներկայացրեք Ձեր հիմնավորումները։

Վստահեցնում եմ Ձեզ, որ դուք չեք ունենա ոչ մի հնարավորություն որոշելու իմ և իմ կարգավիճակում գտնվող մարդկանց կյանքի ընթացքը առանց մեր հետ հանդիպելու և մեր կարծիքը լսելու։

Հարգանքով` ՄԻԱՎ-ով ապրող մարդ, Ա. Ավչյան»: 

Գրառումը` «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ