Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակման 70 547 դեպքից 1770-ը մահվան ելքով են

Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակման 70 547 դեպքից 1770-ը մահվան ելքով են

788
0

Չինաստանում գրանցվել է COVID-19 նոր կորոնավիրուսով վարակման 70 547 դեպք, որից 1770-ը՝ մահվան ելքով։ Այս տվյալները հրապարակել է երկրի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովը:

Բուժվածների թիվը 10 844 է, որոնք դուրս են գրվել հիվանդանոցներից: Նրանցից 1425-ը բուժհաստատությունները լքել է կիրակի օրը:

Մայրցամաքային Չինաստանի սահմաններից դուրս գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահվան 4 դեպք:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անհանգստանում է, որ Երկրի ամբողջ բնակչության երկու երրորդ մասը կարող է վարակվել ծանր թաքաբորբ հարուցող կորոնավիրուսի համաճարակով։

Ռուսաստանում գրանցվել է վարակի ախտորոշման երկու դեպք: Երկու վարակվածներն էլ Չինաստանի քաղաքացիներ են եղել, որոնք ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ