Գլխավոր էջ Նորություններ 2020 թ. փետրվարի 13-ը պատմական օր է մեր երկրի առողջապահության համար. Թորոսյան

2020 թ. փետրվարի 13-ը պատմական օր է մեր երկրի առողջապահության համար. Թորոսյան

973
0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ 2020 թ. փետրվարի 13-ը պատմական օր է մեր երկրի առողջապահության համար, առողջապահության՝ բառի ուղիղ իմաստով։

«ՀՀ ազգային ժողովը ընդունեց երկար և մանրակրկիտ մշակված, ինչպես նաև բազմաթիվ անգամ քննարկված, ժամանակակից «հակածխախոտային» օրինագիծը, որը պարունակում է բոլոր այն աշխատող գործիքները, որոնք ապացուցված իջեցնում են ծխախոտի օգտագործումը։ Վստահ եմ՝ այս օրենքը դառնալու է օրինակելի աշխարհի շատ երկրների համար, ինչի համար շնորհակալ եմ դրա վրա աշխատած բոլոր անձանց։

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովի իմ բոլոր գործընկերներին այս հնարավորությունը մեր երկրին ընձեռելու համար՝ վնասակար այս սովորույթից զերծ և առողջ ապագայի քաղաքացի ունենալու համար։ Ձեր կամարտահայտությունը վճռական էր, որպեսզի մենք բոլորս կերտենք առողջ հանրությամբ և ուժեղ տնտեսությամբ երկիր։

Վստահ եմ, որ այս օրենքի ապագա փոփոխությունները կրելու են միմիայն դրա տառը ավելի ճշգրիտ, իսկ ոգին՝ ավելի ամուր դարձնելու նպատակ»,- գրել է նախարար Թորոսյանը։

‼️2020թ. փետրվարի 13-ը պատմական օր է մեր երկրի առողջապահության համար, առողջապահության՝ բառի ուղիղ իմաստով։ՀՀ ազգային…

Geplaatst door Arsen Torosyan op Donderdag 13 februari 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ