Գլխավոր էջ Նորություններ Արսեն Թորոսյանը նեղացած է, որ մենք քննարկումներ ենք կազմակերպել մասնագետների հետ

Արսեն Թորոսյանը նեղացած է, որ մենք քննարկումներ ենք կազմակերպել մասնագետների հետ

1543
0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը lragir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք  ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների և կառավարության միջև առկա են հակասություններ, ասել է․

«Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը առողջապահության նախարարության բերած ոչ մի նախագիծ  չի մերժել, ոչ մի թեմայի եզրակացություն չի տվել, կազմակերպել է քննարկումներ։ Եթե նախարարությունը որևէ թեմայի վերաբերյալ ունի հիմնավորումներ, ապա պետք է կազմակերպված քննարկումներից չնեղվի, այլ հակառակը, ուրախանա, որովհետև բարձրաձայնվում են հարցեր, որոնք տարընկալման տեղիք են տալիս։

Ինչքան քննարկվում է, նախարարը ճիշտ է դուրս գալիս և այդքանով վերջանում է։ Ես չեմ հասկանում, թե որտեղից է գալիս տեսակետը, թե հանձնաժողովը դեմ է այս կամ այն նախաձեռնությանը, որովհետև որևէ մեկը չի կարող ապացուցել, որ մենք ինչ-որ բանի դեմ ենք քվեարկել կամ ինչ-որ նախագիծ տապալել ենք։ Կարող է ինչ-որ կետերի հետ համաձայն չենք եղել, բայց ընդհանուր առմամբ մենք չունենք որևէ մերժած նախագիծ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ