Գլխավոր էջ Նորություններ Որդու ծնված օրը կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստացած տղամարդը 1.5 ամիս անց...

Որդու ծնված օրը կյանքի հետ անհամատեղելի վնասվածք ստացած տղամարդը 1.5 ամիս անց դուրս է գրվել

1338
0

2019 թվականի դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը շտապօգնությամբ այլ բժշկական կենտրոնից «Սուրբ Գրգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել գիտակցությունը կորցրած 39-ամյա տղամարդ:

Պարզվել է, որ նույն օրը տղամարդը որդի է ունեցել, առիթը նշել են ընկերների հետ: Այնուհետև նա բավական գինովցած վիճակում դուրս է եկել և 4,5 մետրանոց պատի վրայից գլխիվայր ընկել է: Նրան այդ վիճակում մի վարորդ է հայտնաբերել ու շտապօգնություն կանչել:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տղամարդը տեղափոխվել է արհեստական շնչառության ապարատով, ծայրահեղ ծանր վիճակում:

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել են առաջին հայացքից կյանքի հետ անհամատեղելի բազում կոտրվածքներ, գանգի վնասվածքներ, գլխուղեղի արյունազեղում: Նա համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո գիտակցության է եկել հունվարի վեցին, իսկ ինքնուրույն սկսել է շնչել փետրվարի 1-ից:

«Շնորհակալություն եմ հայտնում բժիշկներին կյանքս փրկելու համար, որդիս արդեն երկու ամսական է դառնում, բայց դեռ չեմ տեսել, չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կլիներ, եթե մնայի այդ ձորակում ընկած, շնորհակալություն նաև այն անհայտ վարորդին, ով գտել է ինձ ուշքս գնացած ու օգնել»,- նշում է տղամարդը:

Տղամարդու ինքնազգացողությունը լավ է, նա դուրս գրվեց: Ինչպես նշում է Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գրիգոր Մանուչարյանը` տղամարդը դուրս գրման պահին արդեն կարողանում էր շարժել վերին և ստորին վերջույթները, չուներ շարժողական դեֆիցիտ:

Image may contain: one or more people and beard

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ