Գլխավոր էջ Uncategorized Արդյո՞ք զանգվածային պատվաստումը կոլեկտիվ իմունիտետի ձևավորման կհանգեցնի կորոնավիրուսի նկատմամբ

Արդյո՞ք զանգվածային պատվաստումը կոլեկտիվ իմունիտետի ձևավորման կհանգեցնի կորոնավիրուսի նկատմամբ

234
0

Զանգվածային պատվաստումները կոլեկտիվ իմունիտետի ձևավորման կհանգեցնեն կորոնավիրուսի նկատմամբ` չնայած նրան, որ երեխաներին այս վիրուսի դեմ չեն պատվաստում: Կոլեկտիվ իմունիտետի մասին միֆերը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ցրել է իմունոլոգը, Երուսաղեմի Հադասա Էյն-Քերեմ հիվանդանոցի համալսարանական կլինիկայի բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Պոլինա Ստեպենսկայան:

Ավելի վաղ պատվաստումների եւ իմունիտետի ձեըավորման կապակցությամբ մտահոգություններ էին արտահայտել Իսրայելի Առողջապահության նախարարությունում: Այնտեղ արդեն ավելի քան 3.5 միլիոն մարդ է պատվաստվել, եւս 700 հազար մարդ արդեն առողջացել է: Ընդ որում, Ստեպենսկայան պարզաբանել է, որ երկիրը չի ստուգում, թե քանի երեխա է հիվանդացել:

«Սովորական կորոնավիրուսի համար հաշվարկվել է, որ կոլեկտիվ իմունիտետի ձեւավորման համար անհրաժեշտ է, որպեսզի հիվանդությունը տարած կամ պատվաստված լինիբնակչության 43-ից 75 տոկոսը: Սրանք գիտական ​​մամուլում հրապարակված տվյալներն են»,- ասել է պրոֆեսորը:

Նրա խոսքով` նույնիսկ COVID-19-ի բրիտանական շտամով վարակվելու դեպքում իմունիտետով 75 տոկոս բնակչությունը բավարար կլինի կոլեկտիվ իմունիտետի ձեւավորման համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ