Գլխավոր էջ Uncategorized Հազվագյուտ հիվանդության պատճառով աղջիկը չի կարող ճանաչել մարդկանց դեմքերը

Հազվագյուտ հիվանդության պատճառով աղջիկը չի կարող ճանաչել մարդկանց դեմքերը

282
0

Հազվագյուտ հիվանդության պատճառով բրիտանական Հեմփշիր կոմսության Ռինգվուդ քաղաքից 22-ամյա Հաննա Ռիդը զրկվել է մարդկանց դեմքով ճանաչելու ունակությունից:

Հաննայի մոտ հազվագյուտ հիվանդություն՝պրոզոպագնոզիա է հայտնաբերվել, որն իրենից ներկայացնում է դեմքերի ընկալման խանգարում: Նրա մոտ հիվանդությունը զարգացել է էնցեֆալիտից հետո, որը նա տարել է 8-ամյա տարիքում:

«Բոլոր դեմքերը միանման են երեւում,- ասում է աղջիկը: — Ես տեսնում եմ երկու աչք, քիթ եւ բերան, բայց դրանք տառացիորեն բոլորի մոտ նույնն են»:

Աղջկա համար դժվար է ոչ միայն մարդկանց դեմքերը ճանաչել, այլեւ տարբերակել կենդանիներին. օրինակ՝ նա տարբերություն չի տեսնում կովերի, ձիերի եւ ավանակների միջեւ:

Պրոզոպագնոզիան զգալիորեն դժվարեցնում է Հաննայի առօրյա կյանքը: Նա աշխատում է մանկապարտեզում եւ ստիպված է երեխաներին տարբերակել նրանց կրած պիտակի վրա նշված անուններով: Գործընկերներին եւ ծանոթներին նա, որպես կանոն, ճանաչում է հագուստով, բայց այս մեթոդն ամենեւին ոչ միշտ է աշխատող:

«Isle of Wight երաժշտական փառատոնի ժամանակ ես գնացի զուգարան, վերադարձա այն տեղը, որտեղ տղային էի թողել, եւ նրա կողքին եւս մեկին եմ տեսնում բացարձակապես նույն հագուստով,- պատմում է աղջիկը: — Ես չկարողացա հասկանալ, թե նրանցից որն է նա: Ստիպված էի կանգնել ու սպասել, մինչ նա ինձ կնկատեր»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ