Գլխավոր էջ Նորություններ Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Չինաստանը չի ցանկանում կիսվել COVID-19-ի մասին տեղեկություններով

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ Չինաստանը չի ցանկանում կիսվել COVID-19-ի մասին տեղեկություններով

319
0

Պեկինի դժկամությունը՝ կիսվել COVID-19-ի ծագման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությամբ, խնդիր է, որը պետք է լուծել։ Interfax գործակալության փոխանցմամբ՝ այս մասին NBC հեռուստաընկերությանն ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Բլինկենի խոսքերով՝ կասկած չկա, որ COVID-19-ը «առաջին անգամ հարված է հասցրել» հենց Չինաստանում: Պետքարտուղարության ղեկավարը նշել է, որ Չինաստանի իշխանությունների կողմից թափանցիկության բացակայությունը լուրջ խնդիր է ներկայացնում, որով հարկավոր է զբաղվել։ Հարցին՝ արդյո՞ք Չինաստանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն դրա համար, Բլինկենը պատասխանել է, որ այս պահին անհրաժեշտ է «տեղի ունեցածի վերաբերյալ լիարժեք պատկերացում և հաշվետվություն ստանալ»:

Բլինկենը նաև ասել է, որ միջազգային ասպարեզում ԱՄՆ-ն գործ ունի «Չինաստանի մարտահրավերի» հետ, և որ Վաշինգտոնը կամրապնդի իր դիրքերը Պեկինին դիմակայելու հարցում՝ մեծացնելով Միացյալ Նահանգների ներգրավվածությունը համաշխարհային քաղաքականության և միջազգային կազմակերպությունների գործունեության մեջ։

Հիշեցնենք՝ հունվարի 28-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության 12 երկրների միջազգային փորձագետների խումբը, որը հետազոտում է COVID-19-ի ծագումը, երկշաբաթյա պարտադիր կարանտինից դուրս գալուց հետո անցել է աշխատանքի Ուհանում:

Գործակալությունը նշում է, որ COVID-19-ի ծագումը երկար ժամանակ ենթադրությունների առարկա է: Գիտնականների մեծ մասը կարծում է, որ վիրուսը կենդանական ծագում ունի: Հայտնի է, որ Ուհանում կորոնավիրուսով հիվանդացած առաջին մարդիկ այցելել էին Հուանան մեծածախ շուկա կամ աշխատում էին այնտեղ։ Շուկան վաճառում էր ծովամթերք, ինչպես նաև կենդանիներ՝ օձեր, թռչուններ, չղջիկներ: Սակայն «զրոյական հիվանդն» այդպես էլ չի հայտնաբերվել:

Վաշինգտոնում չեն բացառել, որ վիրուսը կարող էր պահվել Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի գիտական լաբորատորիայում: ԱՄՆ-ում նաև կարծիք կա, որ ԱՀԿ-ն նույնպես ներգրավված է COVID-19 բռնկման մասին տեղեկատվությունը թաքցնելու մեջ: Պեկինն այս վարկածն անհիմն է համարում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ