Գլխավոր էջ Նորություններ Քննարկվել են կասկածելի դեղերի վերահսկողությանն առնչվող հարցեր

Քննարկվել են կասկածելի դեղերի վերահսկողությանն առնչվող հարցեր

1161
0

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի եւ «Ակադեմիկոս էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանի հանդիպմանը քննարկվել են դեղերի շուկայի վերահսկման և վերահսկողության արդյունքում առանձնացված դեղերի փորձագիտական աշխատանքներին, դրանց վերաբերյալ եզրակացությունների տրամադրմանն առնչվող հարցեր։

Երկուստեք կարևորվել է հանդիպման անցկացումը։ Ընդգծվել է, որ դեղերի շուկայում խնդիրների լուծման առումով երկու կառույցն էլ ունի գործառույթներ, որոնց առավել սահուն և արդյունավետ իրականացումը ենթադրում է համատեղ աշխատանքների կանոնակարգում։

Հանդիպմանը քննարկվել են չգրանցված, կասկած հարուցող, օրենքի խախտմամբ ներմուծված կամ կեղծված դեղերի հետ կապված տեղեկատվության փոխանակմանը, արձանագրված խնդիրների դեպքում արագ արձագանքմանն առնչվող հարցեր։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագայում այսօրինակ հարցերի շուրջ տեղեկատվությունը միմյանց տրամադրել համաձայնեցված ձեւաչափով՝ առավել համակարգված եւ առավել սեղմ ժամկետերում։

ԱԱՏՄ ղեկավարնն ընդգծել է փոխգործակցությունը ճիշտ ուղու վրա դնելու կարեւորությունը՝ շեշտելով, որ դեղերի ներմուծումից մինչև իրացման շղթա խնդիրների հայտնաբերումն ու բացառումն առաջին հերթին բխում է հանրության շահերից։

Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավարը կարեւոր է համարել դիտարկել նաեւ այն խնդիրները, որոնք կարող են ենթադրել օրենսդրական փոփոխություններ։
Առաջիկայում նման հանդիպումների ընթացքում ևս կքննարկվեն երկու կառույցների լիազորություններից և գործառույթներից բխող քայլերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ