Գլխավոր էջ Նորություններ Ծխախոտի օրինագծի համար ու` ոչ միայն. Արսեն Թորոսյանը քննադատությունների է արժանացել

Ծխախոտի օրինագծի համար ու` ոչ միայն. Արսեն Թորոսյանը քննադատությունների է արժանացել

2010
0

2020 թ-ի փետրվարի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարար Arsen Torosyan-ի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։  Տեղեկանում ենք նախաձեռնության մամուլի ծառայությունից։

Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 193 հոդված, որոնցից 19-ը եղել է բացասական, 8-ը՝ դրական, 166-ը՝ չեզոք։
Արսեն Թորոսյանի մասին նախորդ տասնօրյակների համեմատ ավելի քիչ հոդվածներ են հրապարակվել, թեև բացասականները շարունակում են գերակշռել:
Նոր բողոքի ալիք է բարձրանում ծխախոտային օրինագծի քննարկումների շուրջ։ Ոմանք դեմ են ծխելու խիստ արգելքներին, որոշներն էլ դեմ են ծխախոտը այլընտրանքային անծուխ ապրանքներին հավասարացնելուն։

Բողոքի ալիքը սկսվեց Սոնա Ազարյանի հրապարակումից հետո, որն ավելի շատ ուշադրության արժանացավ, քան Արսեն Թորոսյանի գրառումը։
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության ղեկավար Նատալյա Մայորովան ֆեյսբուքյան էջում կոչով դիմել է IQOS օգտատերերին՝ արձագանքելով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերջին գրառմանը։ «Հարգելի՛ պարոն Արսեն Թորոսյան, ինձ անհանգստացնում է, որ Ձեր՝ փաստերով չհիմնավորված հայտարարություններով Դուք մոլորության մեջ եք գցում IQOS օգտատերերին, ովքեր արդեն իսկ հրաժարվել են սիգարետից ու անցել ավելի լավ այլընտրանքին՝ ստիպելով նրանց վերադառնալ նիկոտին ստանալու ամենավտանգավոր միջոցին՝ սիգարետին»։

Բողոքի հիմնական պատճառներից մեկն էլ այն էր, որ ըստ քաղաքացիների և ավագանու անդամ Անի Խաչատրյանի`Առողջապահության նախարարությունը սուր շնչառական վարակների մասին տեղեկատվությունը թաքցնում է կամ ամբողջական չի ներկայացնում քաղաքացիներին։ Մամուլի հրապարակումների համաձայն`դպրոցներից աշակաերտների բացակայությունը հասնում է հազարների։ Երեխաների մի հատվածը ՍՇՎ վարակակիր է, իսկ մի մասին էլ ծնողները խուսափում են դպրոց տանել:

Նշվում է, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի մասնակցել «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի կազմակերպած ֆլեշմոբ ակցիային, որով աջակցություն էին հայտնում քաղցկեղով հիվանդ մարդկանց։ Հրապարակման մեջ նշված է. «Հիմնադրամից նրան եւս ուղարկվել է նշված պաստառը, բայց նա նախընտրել է չմասնակցել Աննա Հակոբյանի նախաձեռնած ակցիային։ Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ առողջապահության նախարարի և վարչապետի տիկնոջ հարաբերությունները լարված են եւ նրանց միջեւ համագործակցություն չկա։ Մնում է զարմանալ, թե ինչպես է Թորոսյանը շարունակում մնալ այս պաշտոնին՝ չունենալով վարչապետի տիկնոջ հավանությունը»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ