Գլխավոր էջ Նորություններ Վերջ տվեք ապատեղեկատվությանը, հարգելի՛ Պրն. Թորոսյան

Վերջ տվեք ապատեղեկատվությանը, հարգելի՛ Պրն. Թորոսյան

815
0

«Մենք՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը, շատ պարզ գաղափարախոսություն ունենք․ եթե չեք ծխում, մի՛ սկսեք: Եթե ծխում եք՝ թողե՛ք։ Եթե չեք թողնում, անցե՛ք այլընտրանքի: Եկեք պարզապես օգնենք այն ծխողներին, ովքեր չեն թողնում ծխելը, անցնել ՑԱՆԿԱՑԱԾ պակաս վնասակար այլընտրանքի: Արդյունաբերությունը, հասարակությունն ու կարգավորողները պետք է համատեղ ջանքեր գործադրեն, որպեսզի օգնեն ծխող տղամարդկանց և կանանց տեղեկացված լինել ավելի լավ այլընտրանքի մասին:

Ավելի քան 20 տարի առաջ ՄԱԿ-ը առաջարկել էր ցանկացած միջոցներով «նվազեցնել սիգարետի վնասակարությունը» (Միացյալ Ազգերի Կազմակերպության ծխախոտի և առողջության հարցերով Կենտրոնական հավաք, սեպտեմբերի 22-24, 1997 թ․): Մենք կիսեցինք գաղափարն ու ստեղծեցինք այդ նպատակին համապատասխանող տեխնոլոգիական նոր արտադրանք։ Արտադրանք, որի գոլորշին ավելի քիչ վնասակար է, քան սիգարետի ծուխը։ Սա գիտնականների, կառավարությունների ու կարգավորող մարմինների կողմից ապացուցված փաստ է։ ԱՄՆ-ում և ԵՄ-ում ընդունված փաստ:

340-ից ավելի հրապարակումներում ներկայացված փաստ: Մեր բոլոր կլինիկական հետազոտությունները հասանելի են www.ClinicalTrials.gov հանրային կայքում: Ծխելու դեմ պայքարի համաշխարհային չեմպիոնները՝ Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Ավստրալիան ու Ֆրանսիան, ծխելը թողնել չցանկացող անձանց խորհուրդ են տալիս դիտարկել նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերը (ՆՄԷՀ): Եվրասիական միության երկրները ՉՈՒՆԵՆ խստագույն սահմանափակումներ նոր արտադրատեսակների նկատմամբ:

Մեզ ուրախացնում է, որ Հայաստանում շուրջ 40 000 չափահասներ IQOS-ի օգտատերեր են: Բայց մենք այստեղ հսկայական աշխատանք ունենք կատարելու․ օգնել 15 անգամ ավելի շատ մարդկանց, ովքեր չեն ցանկանում հրաժարվել սիգարետից, որ թողնեն ծխելը։ Ուզու՞մ եք տեսնել՝ ինչպես են այդ մարդիկ թողնում ծխելը։ Ուրեմն թույլ տվեք, որ նրանք տեղեկատվության հասանելիություն ունենան։ Թույլ տվեք, որ նրանք տեսնեն ավելի լավ այլընտրանք՝ խանութներին ստիպելու փոխարեն, որ այդ այլընտրանքը ցուցափեղկի հետևում պահեն։ Մի՛ մոլորեցրեք նրանց՝ ասելով, որ բոլոր արտադրատեսակները նույնն են»։

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ