Գլխավոր էջ Uncategorized Շվեյցարիայում հայտնել են COVID-19-ի դեմ պատվաստումից հետո մահվան դեպքերի մասին

Շվեյցարիայում հայտնել են COVID-19-ի դեմ պատվաստումից հետո մահվան դեպքերի մասին

281
0

Շվեյցարական Swissmedic ինստիտուտը, որը դեղորայքի շրջանառության ոլորտում ազգային կարգավորիչ մարմինն է, կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների մեկնարկից հետո ստացել է ահազանգեր՝ ներարկումից հետո մահվան 5 դեպքի մասին։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը՝ հղում անելով կարգավորիչ մարմնի կայքին։

Շվեյցարիայում պատվաստում են ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համատեղ մշակած պատվաստանյութով և Moderna –ի արտադրանքով։

Ընդհանուր առմամբ կողմնակի ազդեցությունների մասին 42 ահազանգ է ստացվել, որից 16 –ը ճանաչվել է լուրջ։ Մահվան դեպքերը գրանցվել են 84-92 տարեկան անձնանց մոտ։ Մասնագետները դեռևս անմիջական կապ չեն տեսնում պատվաստման և մահվան ելքի միջև՝ նշելով, որ «հետոն չի նշանակում հետևանքով»։

Ավելի քան 8․6 մլն բնակչություն ունեցող երկրում դեռևս պատվաստվել է մոտ 170 հազար մարդ։
Պանդեմիայի սկսվելուց ի վեր երկրում կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 509 հազար մարդ, մահացել՝ 8345-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ