Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ-ն պատասխանել է կորոնավիրուսի բրիտանական շտամի՝ ավելի մահաբեր լինելու մասին հայտարարությանը

ԱՀԿ-ն պատասխանել է կորոնավիրուսի բրիտանական շտամի՝ ավելի մահաբեր լինելու մասին հայտարարությանը

240
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկհովեն մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությունը կորոնավիրուսի բրիտանական շտամի՝ ավելի մահաբեր լինելու մասին։

Փորձագետի խոսքով՝ պացիենտների մահացության բարձր ցուցանիշը կարող է պայմանավորված լինել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ։ Քանի որ նոր շտամն ավելի վարակիչ է, վարակակիրների թիվն ավելանում է։ Դա հանգեցնում է նրան, որ մեծ թվով մարդկանց համար պահանջվում է հիվանդանոցային բուժում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երեկ ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ վիրուսի ստանդարտ տարբերակով վարակվելու դեպքում հազարավոր վարակվածներից մահանում է մոտավորապես 10 մարդ, նոր մուտացիայի դեպքում ՝ 13-14:

Մեծ Բրիտանիան այժմ աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում COVID-19-ից մահացության օրական ցուցանիշով:
Ամեն դեպքում, Ջոնսոնը հավաստիացրել է, որ Մեծ Բրիտանիայում օգտագործվող Pfizer և AstraZeneca պատվաստանյութերն արդյունավետ են նոր շտամի դեմ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ