Գլխավոր էջ Uncategorized Պարտադի՞ր է արդյոք բուժել բրոնխիտը

Պարտադի՞ր է արդյոք բուժել բրոնխիտը

352
0

Կարո՞ղ է արդյոք բրոնխիտն անցնել առանց միջամտության: Պարտադի՞ր է արդյոք բուժել բրոնխիտը: Հնարավո՞ր է արդյոք բուժվել դրանից: Այդ հարցերի շուրջ մեկնաբանել է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում թերապեւտ Լիանա Մովիսիյանը:

Մասնագետի խոսքով՝ սուր բրոնխիտները, որպես կանոն, բուժման կարիք ունեն: Ինչ վերաբերում է քրոնիկական հիվանդությանը, այստեղ փոքր-ինչ ավելի բարդ է լուծումը: Սովորաբար քրոնիկական բրոնխիտներն ունեն երկու փուլ՝ սրացում եւ հիվանդության ախտանշանների նվազում: Սրացման ժամանակ հիվանդության կլինիկական պատկերը վառ արտահայտված է, պացիենտի մոտ կարող են լինել ակնհայտ բրոնխիտի ախտանիշներ՝ շնչառության հետ կապված դժվարություն, հազ եւ այլն: Հիվանդության ախտանշանների նվազման ժամանակ այդ ախտանշանների արտահայտվածությունը նվազագույնի է հասնում:

Սրացման ժամանակ դեղորայքով բուժումը, որպես կանոն, պահանջվում է, իսկ հիվանդության ախտանշանների նվազման ժամանակ հաճախ պետք է պահպանել բուժումը, որը կարող է դանդաղեցնել հաջորդ սրացումը:

Սակայն, երբեմն ախտանշանների նվազման ժամանակ դեղորայք չի պահանջվոււմ, բավարար է միայն խուսափել վնասակար նյութերի ազդեցությունից, որոնք ի սկզբանե հանգեցրել են քրոնիկական բրոնխիտի զարգացմանը: Հաճախ դա ծխախոտի ծխի կամ աշխատավայրում վնասակար նյութերի ազդեցությունն է: Եթե չեզոքացնել ռիսկի այդ գործոնը, արդեն իսկ կարելի է թեթեւացնել պացիենտի վիճակը եւ նվազեցնել բրոնխիտի բարդացումների ռիսկը:

Ինչ վերաբերում է հարցին՝ կարելի է արդյոք բուժվել քրոնիկական բրոնխիտից, մասնագետը նշել է, որ, որպես կանոն,  քրոնիկական հիվանդությունները կարելի է վերահսկել, սակայն չբուժել: Քրոնիկական բրոնխիտի բուժումն ուղղված է ախտանշանները նվազեցնելուն, կյանքի որակը բարձրացնելուն եւ բարդությունների առաջացումը կանխարգելելուն:

Հիշեցնենք, որ բրոնխիտը շատ տարածված հիվանդություն է, որի ժամանակ բրոնխներում զարգանում են բորբոքային գործընթացներ: Սուր բրոնխիտների հիմնական պատճառը վարակներն են՝ վիրուսային եւ բակտերիալ: Քրոնիկական բրոնխիտները սովորաբար առաջանում են վարակիչ գրգռող գործոնների տեւական ազդեցության պատճառով, ինչպիսին է փոշին կամ ծխախոտի ծուխը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ