Գլխավոր էջ Medmedia TV Նոր նախաձեռնություն՝ օգնելով հաշմանդամ դարձած զինվորներին

Նոր նախաձեռնություն՝ օգնելով հաշմանդամ դարձած զինվորներին

2154
0

Մի խումբ բժիշկների ջանքերով ստեղծվել է «Հավերժական ազգ» հիմնադրամը։ Նախաձեռնող խմբի անդամներից մեկը «Արմենիա» բժշկական կենտրոնի Մանկական վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Արա Այվազյանն է։

MedMedia.am-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ նախաձեռնության նպատակը պատերազմի ընթացքում հաշանդամություն ստացած, անդամահատված զինվորներին աջակցելն ու օգնելն է։ Այվազյանը հայտնեց, որ բազմաթիվ զինվորներ կան, ովքեր կորցրել են իրենց վերին, ստորին վերջույթները, իսկ նորաստեղծ նախաձեռնության նպատակը նման մարդկանց օգնելն է, այդ թվում՝ պրոթեզների ձեռքբերման հարցում։

Նշենք, որ նախաձեռնությունը բաց է պատերազմին մասնակցած բոլոր զինվորների համար։ Նշված խնդիրներով զինվորները կարող են դիմել և մանրամասներին տեղեկանալ հետևյալ հեռախոսահամարով՝ 091 80 90 37:

Մանրամասները՝ տեսանյութում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ