Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի միջանցքում մահճակալներ են տեղադրված․ ԱՆ-ի պարզաբանումը

Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքի միջանցքում մահճակալներ են տեղադրված․ ԱՆ-ի պարզաբանումը

1613
0

Ֆեյսբուքյան օգտատերերից Գեդեոն Հովհաննիսյանն իր էջում լուսանկարներ էր հրապարակել և կից գրել․

«Սիրելի կապանցիներ, քիչ առաջ այցելել էի Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք և ականատես եղա մի տեսարանի երեխաների թիվն այնքան էր աճել, որ երեխաներին պառկեցնում էին միջանցքներում։ Ուշադրություն դարձրեք»

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանել է այդ.

«Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել Կապանի բժշկական կենտրոնից, որտեղ երևում է, որ մանկական բաժանմունքի միջանցքում մահճակալներ են տեղադրված:

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) կապվել է հաստատության հետ։

Արդյունքում պարզվել է, որ մանկական բաժանմունքը ծավալված է 10 մահճակալի համար, սակայն Կապանի ԲԿ-են դիմում նաև հարակից համայնքներից հիվանդներ։ Մահճակալների միջանցքում տեղադրումը պայմանավորված է եղել ցերեկային ստացիոնար ձևակերպված երեխաներին բժշկական միջամտություն ցուցաբերելու համար։

ՀՎԿԱԿ մասնագետների կողմից տեղում առաջարկ է արվել մահճակալները ծավալել հարակից բաժանմունքներում՝ ապահելով բժշկի և բուժքույրի լիարժեք ընդգրկում։ Վաղը մասնագետները կրկին կայցելեն ԲԿ՝ առաջարկության կատարման լիարժեքությունն ապահովելու համար»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ