Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ինչու՞ հայտնի ուռուցքաբանը չկարողացավ բուժել քաղցկեղով տառապող «Apple»-ի հիմնադրին

Ինչու՞ հայտնի ուռուցքաբանը չկարողացավ բուժել քաղցկեղով տառապող «Apple»-ի հիմնադրին

1515
0

Դևիդ Ագուսը բժշկական գիտությունների պրոֆեսոր է և բազմաթիվ մրցանակների է արժանացել ուռուցքաբանության ոլորտում կատարած հետազոտությունների համար: Golbis.com-ին տված իր հարցազրույցում Ագուսը պատմել է, թե ինչու չի կարողացել բուժել «Apple»-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին.

«Երկու կարևոր դիտարկում. նախևառաջ` կանխարգելում: Սթիվը երբեք կանխարգելմամբ չի զբաղվել: Ամենապարզն ասպիրինն է: Մարդկության համար հայտնի ամենահին դեղամիջոցներից մեկը, որը կա յուրաքանչյուր դեղատանը, էժան է: Ապացուցված է, որ եթե ամեն օր ասպիրինի ցածր դոզա եք ընդունում (75 մգ), ուռուցքի զարգացման ռիսկը կրճատվում է 30%-ով, թոքերի, հաստ աղիքի և շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը կրճատվում է 46%-ով: Կանխարգելումը և կանոնավոր ստուգումները մատչելի են գրեթե բոլորի համար՝ անկախ նրանց կենսամակարդակից:

Երկրորդ հերթին`բուժում. Սթիվն ինձ մոտ ուշ եկավ: Բժիշկները, որոնց նա դիմել էր նախկինում, սխալ էին. նրանք վիրահատության փոխարեն նախապատվությունը տվել էին սննդային թերապիային, և քաղցկեղը տարածվել էր ամբողջ օրգանիզմում: Դա սխալ էր: Սթիվն ուներ իր օրգանիզմին լսելու տաղանդ և գիտեր, թե ինչ է ուզում: Բայց նա բժիշկ չէր: Եվ քաղցկեղի դեմ պայքարի սկզբում նա սխալ որոշում կայացրեց`հրաժարվեց վիրահատությունից, որը, ամենայն հավանականությամբ, կարող էր փրկել նրա կյանքը:

Եվ, այնուամենայնիվ, բուժման առաջադեմ մեթոդների շնորհիվ (որոնք, ես շեշտում եմ, առկա են Ռուսաստանում) մենք նրա կյանքը երկարացրինք վեց տարով, սա շատ է: Նա չի մահացել ախտորոշումից անմիջապես հետո, նա վեց տարի չի մահացել, այլ ապրել է: Մահվանից առաջ նրան հաջողվել է հրաժեշտ տալ իր ընկերներին և հարազատներին:

Իմ նպատակը ոչ թե քաղցկեղը բուժելն է (չնայած, իհարկե, դա է իմ հիմնական նպատակը), այլ հիվանդին թույլ տալ, որ նորմալ ապրի մինչև վերջին օրը: Սա խնդիր է ոչ միայն բժշկության, այլև տնտեսագիտության համար: Առաջադրանք, որը պահանջում է հասարակական այլ կառուցվածք: Եվ կրկին ընդգծում եմ, որ սա անձի և անձի առողջության նկատմամբ սկզբունքորեն տարբերվող վերաբերմունքի հարց է»:

Հիշեցնենք, որ լեգենդար գործարար եւ նորարար Ջոբսը մահացել է 2011 թվականի հոկտեմբերի 5-ին՝ 56 տարեկանում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ