Գլխավոր էջ Նորություններ Ծխախոտային ինդուստրիայի ներկայացուցիչը կարողանում է մեղադրել նախարարին․ հայտարարություն

Ծխախոտային ինդուստրիայի ներկայացուցիչը կարողանում է մեղադրել նախարարին․ հայտարարություն

615
0

«Կոնսիլիում» Առողջապահական հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության որդեգրած քաղաքականության հիմնարար ուղղութուններից է հանդիսանում պայքարը ծխելու դեմ, որը իրականացվում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից` ծխելու դեմ պայքարին ուղղված միջոցառումների և քարոզի մեթոդաբանությունը ստեղծել է վտանգավոր նախադեպ, երբ ծխախոտային ինդուստրիայի ներկայացուցիչը կարողանում է հրապարակային հայտարարությամբ ապատեղեկատվության տարածման և ոչ գիտական մոտեցման մեջ մեղադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, ինչը կասկածի տակ է դնում ոչ միայն երկրում իրականացվող միջոցառումների նկատմամբ ունեցած վստահությունը ու պայքարող մարմնի անաչառությունը, այլ նաև բացասաբար է անդրադառնում երկրի առողջապհության և գիտության միջազգային վարկանիշի վրա:

Կարևորելով Հայաստանի Հանրապետության տարածքում ծխելու դեմ պայքարի բարձր արդյունավետությունը, «Կոնսիլիում» Առողջապահական Հասարակական Կազմակերպությունը կոչ է անում ՀՀ առողջապահության նախարարին անել միայն փաստահեն հայտարարություններ ու գրառումներ և չվարկաբեկել ծխելու դեմ պայքարը, քանի որ այդ պայքարի արդյունավետության աստիճանից կախված են այնպիսի առողջապահական ցուցանիշներ, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդություններով, տարբեր օրգանների քաղցկեղով, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ և այլ տարածված հիվանդություններով հիվանդացությունը:

«Կոնսիլիում» Առողջապահական Հասարակական Կազմակերպությունը, հաշվի առնելով գիտական փաստարկները, նորարարական մոտեցումների հասանելիությունը և միջազգային փորձը, նպաստելու է ծխելու դեմ փաստահեն, բացատրական և արդյունավետ պայքարի իրականացմանը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ