Գլխավոր էջ Նորություններ ԱՀԿ փորձագետները ժամանել են Ուհան՝ կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու համար

ԱՀԿ փորձագետները ժամանել են Ուհան՝ կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու համար

254
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները ժամանել են չինական Ուհան քաղաք՝ կորոմավիրուսի ծագման պատճառները պարզելու համար։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Scoot ավիաընկերության ինքնաթիռը Չինաստան է ժամանել Սինգապուրից և վայրէջք կատարել Ուհանի օդանավակայանում (Երևանի ժամանակով 07․05-ին)։

Չինաստանում գործող կանոնների համաձայն՝ փորձագետները պետք է երկշաբաթյա կարանտին անցնեն։ Այդ ընթացքում նրանք խորհրդակցություններ կանցկացնեն չինացի մասնագետների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ