Գլխավոր էջ Uncategorized Ինչպիսի՞ պայմաններում է Միջերկրածովային սննդակարգն ուղեղի համար օգտակար

Ինչպիսի՞ պայմաններում է Միջերկրածովային սննդակարգն ուղեղի համար օգտակար

259
0

Կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացումը դանդաղեցնող Միջերկրածովային սննդակարգը դադարում է «գործել», եթե մարդը սննդակարգի մեջ ներառում է վնասակար մթերքներ, օրինակ՝ քաղցրեղեն, զտված հատիկավորներ, կարմիր եւ վերամշակված միս: Այսպիսի եզրակացության են հանգել Ռաշ համալսարանի Բժշկական կենտրոնի գիտնականները:

Հետազոտության հեղինակները վերլուծել են 5001 տարեցների կոգնիտիվ ցուցանիշները եւ սննդակարգը, հայտնում է Eurek Alert-ը: 1993-2012 թվականներն ընկած ժամանակահատվածում հետազոտության մասնակիցները ամեն երեք տարին մեկ անկետա են լրացրել՝ կոգնիտիվ ֆունկցիաները գնահատելու համար, որում ստուգվում էին տեղեկությունների մշակման հիմնական հմտությունները եւ հիշողությունը: Նրանք նաեւ անկետա են լրացրել որոշակի մթերքներ հաճախակի գործածելու վերաբերյալ:

Հետազոտության հեղինակներին հետաքրքրում էր Միջերկրածովային սննդակարգին մասնակիցների հետեւելը, որը ներառում է մրգերի, բանջարեղենի, լոբազգիների, ձիթապտղի յուղի, ձկնեղենի, կարտոֆիլի եւ չզտված հատիկավորների ամենօրյա գործածում, ինչպես նաեւ գինու չափավոր գործածում: Նրանք գնահատել են նաեւ, թե յուրաքանչյուր մասնակից որքանով է հետեւել Արեւմտյան սննդակարգին, որը ներառում էր տապակած կերակուր, զտված հատիկավորներ, քաղցրեղեն, կարմիր եւ վերամշակված միս, յուղային կաթնամթերք եւ պիցցա:

Յուրաքանչյուր սննդամթերքի տվել են 0-ից մինչեւ 5 գնահատական՝ Միջերկրածովային սննդակարգին հետեւելու տեսակետից ընդհանուր միավոր կազմելու համար, յուրաքանչյուր մասնակցի համար 0-ից մինչեւ 55 միջակայքում: Հետազոտողներն այնուհետեւ ուսումնասիրել են այս գնահատականների եւ գլոբալ կոգնիտիվ ֆունկցիաների, դրվագային հիշողության, ընկալման արագության միջեւ կապը:

Պարզվել է, որ կոգնիտիվ ընդունակությունների ավելի դանդաղ վատթարացում է հատուկ այն մարդկանց, որոնք առավելագույն չափով են հետեւել Միջերկրածովային սննդակարգին եւ սահմանափակել են վնասակար մթերքները: Իսկ ահա Արեւմտյան սննդակարգի մթերքների գերակշռումը զրոյացրել է սննդակարգում օգտակար մթերքների առկայությունը:

Գիտնականները հաշվարկել են, որ ըստ Միջերկրածովային սննդակարգի բարձր միավոր ունեցող մարդկանց «միտքը» 5,8 տարով ավելի երիտասարդ էր նրանց համեմատությամբ, ովքեր ամենացածր միավորն ունեին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ