Գլխավոր էջ Նորություններ Պանդեմիայի երկրորդ տարին ծանր կլինի առաջինից․ ԱՀԿ

Պանդեմիայի երկրորդ տարին ծանր կլինի առաջինից․ ԱՀԿ

214
0

Կորոնավիրուսային պանդեմիայի երկրորդ տարին կարող է առաջինից ավելի ծանր լինել՝ հաշվի առնելով վիրուսի տարածման դինամիկան։ Այս մասին հայտարարել է արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը։

Նրա խոսքով՝ վերջին 2 շաբաթներին կազմակերպությունում ստացվող տեղեկությունները վկայում են այն մասին, որ հիվանդացությունը կրկին հասել է պիկին։ Այսպիսով՝ վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում հաստատվել է մոտ 5 մլն նոր դեպք, ավելի քան 85 հազար մահ։

Ռայանն ընդգծել է, որ հյուսիսային կիսագնդում նկատվում է պանդեմիայի «իդեալական փոթորիկ»։ Նման իրավիճակ է ստեղծվել ցրտի պատճառով փակ տարածքներում մարդկանց կուտակումների և վիրուսի նոր շտամների տարածման պատճառով։

Նշենք, որ ԱՀԿ ղեկավարը պանդեմիայի հարցով արտակարգ իրավիճակների կոմիտեի նիստ է հրավիրել, որը կանցկացվի այսօր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ