Գլխավոր էջ Նորություններ Չինաստանը թույլատրել է ԱՀԿ-ի փորձագետների մուտքը

Չինաստանը թույլատրել է ԱՀԿ-ի փորձագետների մուտքը

218
0

Կորոնավիրուսի ծագման ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային փորձագետների թիմը մոտ ժամանակներս կարող է աշխատել Ուհանյում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ հունվարի 11-ին Չինաստանի իշխանությունները վերջապես թույլատրել են այդ մասնագետներին մուտք գործել։ Սպասվում է, որ գիտնականները ՉԺՀ կժամանեն հունվարի 14-ին, սակայն հետազոտությունների ձեռնամուխ կլինեն միայն այն բանից հետո, երբ երկու շաբաթ կանցկացնեն կարանտինում:

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի և Պեկինի միջև ՉԺՀ-ում կորոնավիրուսի ծագման թեմայով հետազոտություններ անցկացնելու շուրջ բանակցությունները սկսվել են մի քանի ամիս առաջ, սակայն շատ դանդաղ էին  ընթանում: Հունվարի 5-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը, ելույթ ունենալով Ժնևում, հայտնել է, որ Չինաստանը վերջին րոպեին մերժել է կազմակերպության աշխատակիցներին մուտքի հարցում: Նրանցից երկուսն այդ պահին արդեն ճանապարհ են անցել և ստիպված են եղել ընդհատել գործուղումը։ Նրանցից մեկը տուն է վերադարձել, մյուսը ժամանակավորապես կանգ է առել երրորդ երկրում։

Չինաստանն ուշացումը բացատրել է ԱՀԿ-ի փորձագետների կողմից որոշ փաստաթղթերի բացակայությամբ, ինչպես նաև պատվիրակության ընդունման նախապատրաստության հետ կապված բարդություններով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ