Գլխավոր էջ Նորություններ Ռուս կնոջ մարմնում կորոնավիրուսի 18 մուտացիա է ձևավորվել

Ռուս կնոջ մարմնում կորոնավիրուսի 18 մուտացիա է ձևավորվել

287
0

Ռուս գիտնականները նկարագրել են թուլացած իմունային համակարգով հիվանդի դեպքը, որի մարմնում կորոնավիրուսը ձեռք է բերել 18 նոր մուտացիա։ Այս մասին գրում է Gazeta-ն։

Նշվում է, որ լիմֆոմա ունեցող 47-ամյա կնոջ մոտ են առաջացել մուտացիաները: Նա COVID-19-ով վարակվել է 2020 թ.-ի ապրիլին՝ քիմիաթերապիա անցնելու ընթացքում: Դրանից հետո կորոնավիրուսի վերաբերյալ նրա թեստերը ցույց է տվել դրական արդյունքներ մինչ սեպտեմբեր:

«Նոր տարբերակի մուտացիաները համընկնում են նախկինում թուլացած իմունիտետ ունեցող այլ հիվանդների և կորոնավիրուսի «բրիտանական» տարբերակում առաջացողների հետ»,- ասում է Սիբիրի Դաշնային համալսարանի գենոմիկայի և բիոինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, Գյոտինգենի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Կրուտովսկին:

Բացի այդ, 18 մուտացիաներից երկուսը համընկնում են Դանիայում ջրիմուռներում հայտնաբերվածների հետ, ասվում է զեկույցում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ