Գլխավոր էջ Գլխավոր Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 300 հազար դեղաչափ՝ ՀՀ ՊՆ պահեստու՞մ

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 300 հազար դեղաչափ՝ ՀՀ ՊՆ պահեստու՞մ

2925
0

Համացանցում ակտիվորեն քննարկվում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը, ովքե՞ր կպատվաստվեն, ե՞րբ դեղաչափը կհասնի Հայաստան։

Medmedia.am-ը թեմայի շուրջ զրուցեց «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանի հետ, ով զրույցի ընթացքում նշեց, որ 2020 թ-ի սեպտեմբերի 26-ին լուր տարածվեց, թե Արսեն Թորոսյանը ամերիկյան  ընկերության հետ է համաձայնագիր  կնքել , որպեսզի 600 հազար դեղաչափ պատվաստանյութ գնի, այնուհետև հետպատերազմյան շրջանում տարօրինակ փոփոխություններ են լինում, Թորոսյանը լուսանկար է տեղադրում ու հայտարարվում է, թե նա  ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութ է ստանում, բացի այդ մասնակցում է կլինիկական փորձարկմանը։

«Ինձ համար զարմանալի է այն, որ Թորոսյանը հայտարարել էր, թե տառապում է պարբերական հիվանդությամբ ու բժշկական օրենքների համաձայն նրան արգելված  է որևէ պատվաստանյութ ստանալ, ինչպե՞ս է նա ստանում մի պատվաստանյութ, որը կարճ կլինիկական փորձարկման շրջան է անցել, ու՞մ  է ուզում խաբել, ի՞նչ նպատակ է հետապնդում»,-հարցադրեց Մարինա Խաչատրյանը։

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ ցանկացած դեղամիջոց պետք է անցնի նվազագույնը տասը տարի կլինիկական փորձարկման շրջան։

«Կորոնավիրուսը, ասում են նոր վիրուս է ու այդ պատվաստանյութերը նոր են արտադրվել, ինչու՞ են բժշկական նորմերը խախտում և ցանկանում են պատվաստել, ավելին, մեր բնակչության 95 տոկոսն արդեն վարակվել է, ու մեծ մասը ասիպտոմ տարել է վիրուսը, եթե մարդիկ ունեն արդեն իմունիտետ, ինչի՞ համար է հարկավոր այդ պատվաստումը։ Բացի այդ կորոնավիրուսը մուտացիայի է ենթարկվում։ Այդ ինչպե՞ս են իրենք արտադրում պատվաստանյութ։ Այս պատվաստանյութը որքանո՞վ է արդյունավետ նոր տիպի կորոնավիրուսի դեմ»,-հարցադրեց Խաչատրյանը ու հավելեց, որ հարցերը շատ են, իսկ պատասխանները սպառիչ չեն։

Այդուհանդերձ, չնայած բազմաթիվ հարցականներին, դեռևս կան քաղաքացիներ ովքեր ուզում են ստանալ այդ պատվաստանյութը։ Մեր զրուցակցի խոսքերով, ինքը նպատակ չունի որևէ  մեկին որևէ  բան պարտադրելու ․

« Յուրաքանչյուր մարդ կարող է որոշել իր փոխարեն, ես չեմ ասում դա վատն է, մի՛ պատվաստվեք, ես չգիտեմ դա ինչ է, երբ  անկախ լաբորատորիայի փորձագիտական արդյունք կունենանք, կենդանիների կամ կամավորների վրա փորձարկման փուլ անցած կլինի, ես  կկարողանամ գնահատական տալ։ Շրջանառվում են լուրեր, որ այդ պատվաստանյութը էլ ավելի վտանգավոր վիրուս է պարունակում, այնքան տեղեկատվություն կա, որոնք հարկավոր է կամ հերքել կամ հաստատել՝ լուրջ հետազոտությունների արդյունքում»։

Մարինա Խաչատրյանը մեզ հետ զրույցում  ասաց, որ ըստ «օդում կախված» լուրերի ՀՀ է ներմուծվել 300 հազար դեղաչափ պատվաստանյութ․

« Օդում կախված տեղեկատվություն ունեմ, որ ՀՀ-ն արդեն բերել է 300 հազար դեղաչափ Սպուտնիկ V, որը ՊՆ պահեստում է պահվում, ես շատ կցանկանայի ՊՆ արձագանքը ստանալ, չնայած, որ իրենց արձագանքին չեմ վստահում»,-ասաց նա։

Այս ամենում Մարինա Խաչատրյանը դավաճանություն և մեր ազգի վրա փորձարկումներ անելու միտում է տեսնում։

«Երկու տարի առաջ ՀՀ-ն մասնակցում էր ընդամենը 4 կլինիկական փորձարկման, իսկ 2020 թ-ին այդ թիվը հասավ 100-ի, այդ ի՞նչ 96 նոր փորձարկումներ է սկսվել մեր երկրում։ Ես միանշանակ չեմ պատվաստվելու, ամեն բան կանեմ, որ պարտադրանք չլինի, լինի կամավոր, ինչպես են դիմակները պարտադրում, նույն ձևով, եթե ասեն՝ աշխատանքի չեք կարող գնալ, խանութ չեք կարող մտնել, ես կհասնեմ նրան, որ այդ որոշում կայացնողները կդատվեն։ Ցանկացած քաղաքացի մեր երկրում չի ենթարկվելու բռնության։ Հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացիները այս հարցում թիկունք կկանգնեն ինձ ու իմ թիմին։ Միասնական ուժերով պատվաստանյութերի կիրառումը կամավոր կդարձնենք»,-սահմանափակեց Մարինա Խաչատրյանը։

Զրուցեց՝ Սյուզի Ասատրյանը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ